Բիզնես

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 378.00+0.00
EUR BUY - 432.00+0.00 EUR SELL - 437.00+0.00
OIL:  BRENT - 114.57+6.96 WTI - 99.64+6.53
COMEX:  GOLD - 4489.70+2.61 SILVER - 69.50+2.70
COMEX:  PLATINUM - 1887.10+0.13
LME:  ALUMINIUM - 3296.00+0.81 COPPER - 12195.00+0.40
LME:  NICKEL - 17186.00-0.39 TIN - 45788.00+3.77
LME:  LEAD - 1896.50+0.26 ZINC - 3115.00+1.09
FOREX:  USD/JPY - 160.25+0.44 EUR/GBP - 1.1507-0.27
FOREX:  EUR/USD - 1.1507-0.27 GBP/USD - 1.3256-0.64
STOCKS RUS:  RTSI - 1082.72-2.32
STOCKS US: DOW JONES - 45166.64-1.73 NASDAQ - 20948.36-2.15
STOCKS US: S&P 500 - 6368.85-1.67
STOCKS JAPAN:  NIKKEI - 53373.07-0.43 TOPIX - 3649.69+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 24951.88+0.38 SSEC - 3913.72+0.63
STOCKS EUR:  FTSE100 - 9967.35-0.05 CAC40 - 7701.95-0.87
STOCKS EUR:  DAX - 22300.75-1.38
27/03/2026  CBA:  USD - 377.18-0.18 GBP - 501.65-2.28
27/03/2026  CBA:  EURO - 434.13-2.02
27/03/2026  CBA:  GOLD - 54042-1337 SILVER - 816-71.73
Ռ. ՅԻՐԻԿՅԱՆ – ՈՐԱԿՅԱԼ ԱՇԽԱՏՈՒԺԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄԸ ԳՈՐԾԱՐԱՐ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՑ Է
07/04/2011 11:21
Կիսվել

Ռ. ՅԻՐԻԿՅԱՆ – ՈՐԱԿՅԱԼ ԱՇԽԱՏՈՒԺԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄԸ ԳՈՐԾԱՐԱՐ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՑ Է

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը տեղեկացնում է, որ Առաջնորդների դպրոցի ուսանողները ծանոթացել են նոր տեխնոլոգիաների և լուծումների շնորհիվ առաջատարի համբավ վաստակելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի փորձին: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` տարբեր ոլորտների ապագա մասնագետների շրջանում պարբերաբար կազմակերպվող հանդիպումները ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար ինքնանպատակ չեն: Դրանք կարևոր են այն առումով, որ կառավարման պատրաստ ձևաչափ են ներկայացնում երիտասարդներին: Անվիճելի  է, որ տարիների փորձը կարևոր տեղեկատվություն է: ՎիվաՍել-ՄՏՍ-ը պատրաստ է այդ հարցում ապագա մասնագետներին ընդառաջ գնալու հարցում:
 
«Գոյություն ունեն կառավարման մի շարք գործիքներ: Հաջողության ձգտող ցանկացած կազմակերպություն պետք է մշակի ռազմավարական պլանավորման տարեկան համակարգ: Կարևոր է, որպեսզի կառավարման  համակարգը լինի ճկուն և ճիշտ արձագանքի միջավայրի ազդեցությանը: Վստահ եղեք, որ կարող եք հաջողել, եթե ճիշտ գնահատեք աշխատակցի կարևոր դերը, իսկ նրանից պահանջելուց առաջ` առաջնորդեք սեփական օրինակով»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
Բանախոսն ուսանողներին մանրամասնել է նաև աշխատանքային առողջ միջավայր ստեղծելու անհրաժշետությունը: Նա կարևոր է համարել բիզնես կառավարման միջոցով երկրի հեղինակությունն ու ազգային ինքնագնահատականը բարձրացնելը:
 
Դասախոսությանը հաջորդել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային մասնաշենքում կազմակերպված շրջայցը: Հայաստանի բջջային առաջատար օպերատորի երիտասարդ հյուրերն առավել հստակ պատկերացում են կազմել արդյունավետ ու բաց կառավարման մասին:
27/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.18
-0.18
Եվրո (EUR)
434.13
-2.02
Ռուբլի (RUR)
4.6285
+0.0483
Լարի (GEL)
139.84
+0.31
54042
-1337
Արծաթ
816
-71.73