07/04/2011 11:23
ԱՄՀ ՂԵԿԱՎԱՐ – ԻՍՊԱՆԻԱՆ ԴԵՌԵՎՍ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԻ
Իսպանիան, որն այսօր կանգնած է պարտքային խնդիրների առջև, դեռևս Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) ֆինանսական աջակցության կարիքը չունի: Նման հայտարարություն է արել ԱՄՀ ղեկավար Դոմինիկ Սթրոս Կանը` El Pais պարբերականին տված իր հարցազրույցում: «Ես չեն կարծում, որ Իսպանիայի կառավարությունը որևէ ֆինանսական օգնության կարիք ունի», – նշել է ԱՄՀ ղեկավարը: Հատկանշական է, որ Դոմինիկ Սթրոս-Կանը Իսպանիայի կառավարության կողմից մեկնարկած տնտեսական բարեփոխումները բնորոշել է որպես «ճիշտ» և ընդգծել, որ Իսպանիայի պարտքային խնդիրները և ստեղծված փոքր-ինչ «խնդրահարույց» իրավիճակը զգալի տարբերվում է Հունաստանի «դեպքից», երբ այս երկրի կառավարությունը, ստեղծված ծանր տնտեսական վիճակից դուրս գալու համար, դեռևս անցյալ տարի Եվրամիությունից և ԱՄՀ-ից ստացած ֆինանսական աջակցություն` 110 մլրդ եվրո ծավալով: Ինչ վերաբերում է Պորտուգալիային, ապա ԱՄՀ ղեկավարը գտնում է, որ այս երկրի տնտեսական «ապագան» Պորտուգալիայի կառավարության «ձեռքերում է»: «Պորտուգալիայի համար առավել առաջնային խնդիր է ոչ այնքան պետական պարտքը, որքան երկրի բանկերի ֆինանսավորումը և մասնավոր հատվածի խթանումը», – պարզաբանել է ԱՄՀ ղեկավարը:
Հիշեցնենք, որ Եվրամիության անդամ երկու երկրներ` հունաստանը և Իռլանդիան, արդեն ստացել են ֆինանսական աջակցություն ԵՄ-ից և ԱՄՀ-ից` 195 մլրդ եվրո ընդհանուր ծավալով: Վերլուծաբանները կանխատեսում են, որ ֆինանսական աջակցության կարիք կարող են ունենալ նաև Իսպանիան և Պորտուգալիան:
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
10:50 05/09/26
10:30 05/09/26
19:47 04/09/26
