07/04/2011 14:17
ՀՀ ՊԵԿ – ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԿԵՂԾ ԵՎ ԺԱՄԿԵՏԱՆՑ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐՈՎ ՕՂԻ` ԳՈՐԾՈՂ ԱՐՏԱԴՐԱՄԱՍՈՒՄ
Պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության և օպերատիվ հետախուզության վարչության Շենգավիթի բաժնի աշխատակիցների համատեղ իրականացված ստուգման արդյունքում, Նորագավիթում գործող «Աղայան Գրուպ» արտադրամասում հայտնաբերվել է շուրջ 3000 շիշ շշալցված և չդրոշմավորված օղի:Պարզվել է, որ արտադրամասը շարունակել է գործունեությունն, այն դեպքում, երբ կոոպերատիվի շշալացման լիցենզիայի ժամկետը լրացել էր դեռևս 2009 թվականի սեպտեմբերին: Հայտնաբերվել են նաև կեղծ և ժամկետանց դրոշմանիշերով օղիներ: Համատեղ միջոցառումների արդյունքում արտադրամասում նաև պակաս օղու քանակ է բացահայտվել: Համաձայն Շենգավիթի հարկային տեսչություն ներկայացրած «Աղայան Գրուպ» կոոպերատիվի տեղեկությունների, արտադրամասում պետք է լիներ շուրջ 5000 շիշ դրոշմավորված օղի: Մինչդեռ ստուգումների պահին, պարզվել է, որ առկա է ընդամենը 1860-ը: Պակաս օղու քանակի վերաբերյալ, սակայն, օպերատիվ հետախուզության վարչության Շենգավիթի բաժնի աշխատակիցներին, կոոպերատիվի պաշտոնատար անձանց կողմից, այդպես էլ որևէ հիմնավոր բացատրություն չի տրվել: Ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՊԵԿ հետաքննչական վարչություն:
10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
Արծաթ
609.82
+7.01
16:41 10/11/26
15:36 10/11/26
15:09 10/11/26
