07/04/2011 16:22
ՀՀ ՊԵԿ – ԿԱՆԽՎԵԼ Է ԱՎՏՈՊԱՀԵՍՏԱՄԱՍԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՆԵՐԿՐՄԱՆ ՓՈՐՁ
Բագրատաշենի մաքսակետում օրերս կանխվել է ավտոպահեստամասերի ապօրինի ներկրման փորձ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեից` նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները, մաքսային զննման ժամանակ, պարզել են, որ Վրաստանի քաղաքացի Միքայել Ղուշչյանը, մաքսային հսկողությունը շրջանցելով, փորձել է Հայաստան բերել ավտոմեքենայի` ռուսական արտադրության մոտ 1500 էլեկտրական մոմիկ: Թեպետ վարորդը մաքսային ծառայության աշխատակցի բանավոր հարցմանը վստահեցրել է, որ հայտարարագրման ենթակա ապրանք ավտոմեքենայում չկա, սակայն մաքսային զննման ժամանակ բացահայտվել է խնամքով պահված թաքստոցը: Բեռը հնարամիտ օրինախախտը թաքցրել էր ավտոմեքենայի բեռնախցիկի պահեստային անվադողի համար նախատեսված վայրում: Փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրութուն:
10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
Արծաթ
609.82
+7.01
16:41 10/11/26
15:36 10/11/26
15:09 10/11/26
