08/04/2011 12:23
ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՄՆ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԿԱԶՄԵԼ Է 830 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
2011 ֆինանսական տարվա առաջին վեց ամիսների արդյունքներով ԱՄՆ բյուջեի պաասուրդը հասել է 830 մլրդ դոլարի: ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային կառավարման մարմի հրապարակած պաշտոնական վիճակագրության համաձայն` ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 113 մլրդ դոլարով: Միևնույն ժամանակ, միայն մարտ ամսվա արդյունքներով ԱՄՆ բյուջեի պակասուրդը կազմել է 189 մլրդ դոլար` նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճելով 124 մլրդ դոլարով:
Հիշեցնենք, որ տարեսկզբին ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային հանձնաժողովը կանխատեսել էր, որ 2010-2011թթ. ֆինանսական տարվա արդյունքներով ԱՄՆ-ի բյուջեի պակասուրդը կարող է կազմել 1.5 տրիլիոն դոլար: Այսպիսով, ընթացիկ ֆինանսական տարում, որը սկսվել է 2010թ.-ի հոկտեմբերին, ԱՄՆ-ի բյուջեի պակասուրդը կարող է հատել ՀՆԱ-ի 9.8% մակարդակը: Այս ցուցանիշը ռեկորդային է` 1945թ.-ից ի վեր: Հիշեցնենք, որ 1945թ.-ին ԱՄՆ-ի բյուջեի պակասուրդը կազմել էր 8.9%-ը:
Նման մեծ պակասուրդը կոնգրեսականները կապում են բյուջեի եկամուտների նվազման, տնտեսական ակտիվության անկման և պետական ծախսերի աճի հետ: Չնայած այս ամենին` ապագայի կանխատեսումները դրական են: 2013-2021թթ.-ների ընթացքում, ըստ պաշտոնական կանխատեսումների, ԱՄՆ-ի բյուջեի պակասուրդը կկազմի ՀՆԱ-ի 3.1%-ը:
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
10:50 05/09/26
10:30 05/09/26
19:47 04/09/26
