Աշխարհ

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
«ՊԱՏՄԱԿԱՆ» ՌԵԿՈՐԴ. ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՏՎՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՐԱՆՑԵԼ Է ՇՈՒՐՋ 1 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՊԱԿԱՍՈՒՐԴ
11/04/2011 11:12
Կիսվել

«ՊԱՏՄԱԿԱՆ» ՌԵԿՈՐԴ. ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՏՎՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՐԱՆՑԵԼ Է ՇՈՒՐՋ 1 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՊԱԿԱՍՈՒՐԴ

2011 թվականի առաջին երեք ամիսների արդյունքներով, վերջին 6 տարիների կտրվածքով առաջին անգամ, Չինաստանն արտաքին առևտրի ոլորտում գրանցել է պակասուրդ: Չինաստանի Մաքսային ծառայության հրապարակած տվյալների համաձայն` ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսների արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Չինաստանի արտաքին առևտրի ծավալն աճել է 29.5%-ով և կազմել 800.3 մլրդ դոլար: Ընդ որում, հաշվետու եռամսյակում չինական արտադրանքի արտահանման ծավալները տարեկան կտրվածքով աճել են 26,5%-ով և կազել 399.64 մլրդ դոլար, իսկ ներմուծման ծավալներն աճել են 32,6%-ով և կազմել 400.66 մլրդ դոլար: Ինչպես նշում են մաքսային ծառայության ներայացուցիչները` շուրջ 1.02 մլրդ դոլարի հասնող առևտրային պակասուրդն առաջին հերթին պայմանավորված է համաշխարհային ապրանքային շուկայում գների աճով և չինական տնտեսության սրընթաց զարգացմամբ:
 
Հատկանշական է, որ արտաքին առևտրի ոլորտում եռամսյակային կտրվածքով Չինաստանում պակասուրդ գրանցվում է վերջին վեց տարիների ընթացքում առաջին անգամ:
 
2010 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Չինաստանն արտաքին առևտրի ոլորտում ապահովել էր «ավելցուկ»` 13.91 մլրդ դոլարի մակարդակում:
 
Նշենք, որ միայն մարտ ամսվա արդյունքներով Չինաստանի արտաքին առևտրի ծավալներն աճել են 31.4%-ով, ընդ որում արտահանումն աճել է 35.8%-ով և կազմել 152.2 մլրդ դոլար, իսկ ներմուծումն աճել է 27.3%-ով` հասնելով 152.06 մլրդ դոլարի:
AMP
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12