12/04/2011 10:38
ՄԵԿ ԱՄՍՈՒՄ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՎԱՃԱՌՎՈՒՄ Է ՄԻՋԻՆԸ ՄԵԿ ՄԼՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ
2011 թվականի մարտ ամսվա ընթացքում Չինաստանում վաճառվել է 1,3 մլն ավտոմեքենա: Այս ցուցանիշով Չինաստանը կրկին ճանաչվել է աշխարհի խոշորագույն ավտոշուկան (փետրվարին այս «կոչումը» Չինաստանից «գողացել էր» ԱՄՆ-ն): Համեմատության համար նշենք, որ մարտ ամսվա ընթացքում ԱՄՆ-ում վաճառվել է 1,25 մլն ավտոմեքենա:
Ինչպես տեղեկացնում է Չինաստանի Ավտոարտադրողների Ասոցիացիան` մարտ ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Չինաստանում գրանցվել է ավտոմեքենաների վաճառքի ծավալների 6.5% աճ: Հատկանշական է, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով Չինաստանում ավտոմեքենաների վաճառքի ծավալներն աճել են շուրջ 89%-ով: Այս երեք ամիսներին չինական ավտոշուկայում իրացվել է 3.8 մլն ավտոմեքենա:

Վերլուծաբանների գնահատմամբ` մարտին նախորդ երկու ամիսների համեմատությամբ Չինաստանում ավտոմեքենաների վաճառքի ծավալների աճի տեմպերի նվազումը նախ և առաջ պայմանավորված է համաշխարհային շուկայում վառելիքի գների աճով, ինչպես նաև Չինաստանի կառավարության կողմից երկրում ավտոարտադրության խթանմանն ու վաճառքի ընդլայնմանն ուղղված մի շարք միջոցառումների շրջանակների սահմանափակմամբ:
2010 թվականին Չինաստանում վաճառվել էր 13.8 մլն ավտոմեքենա:
10/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.88
-0.29
Եվրո (EUR)
422.81
+0.69
Ռուբլի (RUR)
4.4354
-0.0171
Լարի (GEL)
139.71
-0.02
Արծաթ
756.62
+29.84
10:50 11/08/26
10:30 11/08/26