Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՊԵԿ-Ը ՆԵՐԴՆՈՒՄ Է ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԱՎՏՈՄԱՏ ՀԱՄԱԿԱՐԳ
12/04/2011 11:22
Կիսվել

ՊԵԿ-Ը ՆԵՐԴՆՈՒՄ Է ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԱՎՏՈՄԱՏ ՀԱՄԱԿԱՐԳ

Ապրիլի 11-ին ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեն, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ համատեղ, կազմակերպել էր աշխատաժողով, որը վերաբերում էր ավելացված արժեքի հարկի վերադարձման ավտոմատացված համակարգի ներդրմանը, ինչը նախատեսվում է կիրառել այս տարվա հուլիսի 1-ից: ՊԵԿ և ԱՄՆ ՄԶԳ հարկային ծրագրի համատեղ մշակվելիք համակարգը օժտված է լինելու միջազգային առաջատար փորձից բխող գործառնական լիարժեք կարողություններով: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ-ից` Համակարգը նախատեսվում է առանց մարդկային միջամտության ավելացված արժեքի հարկի վերադարձը ապահովելու համար: Այն կնվազեցնի ավելորդ փաստաթղթաշրջանառությունը և համապատասխան ընթացակարգերը կդարձնի առավել արդյունավետ:
 
Ըստ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուբիկ Քոչարյանի` խոսքը հարկային բարեփոխումների շարունակականության մասին է, երբ արտահանող  կազմակերպությունը, որն ունի օրենքով սահմանված արտոնություն, համաձայն որի ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով է հարկվում, առանց հարկային մարմին այցելելու, առանց ավելորդ դիմումներ ներկայացնելու, իր գրասենյակից էլեկտրոնային եղանակով ԱԱՀ վերադարձման հայտ է ներկայացնում: «Նոր ներդրվող համակարգը հնարավորություն է տալիս, բավարար չափորոշիչների առկայության դեպքում, առանց մարդկային միջամտության, ավտոմատ կերպով մշակել տեղեկատվությունը և վերադարձնել գումարը», – պարզաբանել է Ռուբիկ Քոչարյանը:
 
«Էյ Սի Փի» ընկերության ֆինանսական տնօրեն Տիգրան Խաչատրյանի կարծիքով. «Առայժմ մենք խոսում ենք ԱԱՀ-ի վերադարձման ավտոմատ համակարգի ներդրման առաջին փուլի մասին, որտեղ համակարգը նախատեսում է հինգ միլիոն դրամը չգերազանցող ավելացված արժեքի հարկի ավտոմատ վերադարձ, իսկ 2012թ.-ից կներդրվի տաս միլիոն դրամը չգերազանցող գումարի վերադարձ: Առաջին փուլում կօգտվեն փոքր շրջանառություն ունեցող կազմակերպությունները, սակայն սա խիստ կարևոր է, քանի որ ինչպես գիտեք արտահանումը մեծապես կախված է ավելացված արժեքի հարկի վերադարձից և այս մեխանիզմի կիրառումից  էապես կշահեն փոքր շրջանառություն ունեցող արտահանող կազմակերպությունները: Ես ուզում եմ հատուկ ընդգծել, որ վերջին ամիսների փաստացի ձևավորված պրակտիկան զգալի առաջընթաց է արձանագրել այն առումով, որ ՊԵԿ-ը ԱԱՀ-ի վերադարձը կատարում է 90-օրյա ժամկետից էապես ավելի կարճ ժամանակահատվածում, հաճախ այդ ժամկետը, անգամ խոշոր կազմակերպությունների դեպքում, չի գերազանցում 40-45 օրը: Ինչը նշանակում է, որ կան նախադրյալներ, որպեսզի առաջին փուլի ներդրումից հետո ՊԵԿ-ը մտածի ավելի մեծ արժեքային շեմում գտնվող կազմակերպությունների համար ընթացակարգերը ավտոմատացնելու ուղղությամբ»:
 
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հարկային բարեփոխումներին օժանդակող տեխնիկական աջակցության ծրագրի ավագ խորհրդատու Քոլին Լեթբրիջն էլ իր հերթին նշել է. «Նման չափորոշիչներ մշակվել և կիրառվում են Եգիպտոսում և Հորդանանում: Ներդրված չափորոշիչների շնորհիվ խթանվում է հարկ վճարողների կամավոր կարգապահությունը: Բոլոր երկրները շարժվում են կամավոր կարգապահության ներդրման ուղղությամբ: Երբ հաշվետվությունը ներկայացվում է, այդ հաշվետվությունը գնում է համակարգի տվյալների շտեմարան, և այնտեղից քաղում է որոշակի տվյալներ, որոնք կարող են ռիսկային լինել: Եվ այդ ռիսկային չափորոշիչների հիման վրա բոլոր ստուգումները կկատարվեն, կորոշվի ռիսկայնության միավորը, որի հիման վրա էլ որոշում կընդունվի ավտոմատ կերպով վերադարձնել ԱԱՀ-ն, թե կատարել լրացուցիչ ուսումնասիրություն»: 
 
Միջոցառմանը  մասնակցում էին արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող հարկ վճարողներ, Հայաստանում խոշոր հարկային և հաշվապահական խորհրդատվական ընկերությունների ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների աշխատակիցներ: Վերջիններիս ընդգծել են, որ նմանատիպ միջոցառումները խիստ կարևոր են, քանի որ հարկ վճարողների հետ նման հարցերի վաղօրոք քննարկումները ներդրվող համակարգը կդարձնեն առավել օբյեկտիվ և արդյունավետ:
10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01