Աշխարհ

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
ԻՍՊԱՆԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏ – ԵՎՐՈՊԱՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ՃԳՆԱԺԱՄԻՑ
13/04/2011 15:26
Կիսվել

ԻՍՊԱՆԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏ – ԵՎՐՈՊԱՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ՃԳՆԱԺԱՄԻՑ

Իսպանիայի վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոն վստահ է` Իսպանիային կհաջողվի հասնել բյուջեի պակասուրդի ցանկալի կրճատմանն` առանց տնտեսական քաղաքականության խստացման: Միևնույն ժամանակ, Մադրիդում հրավիրված մամլո ասուլիսի շրջանակներում հանդես գալով պաշտոնական հայտարարությամբ` Իսպանիայի վարչապետը հավաստիացրել է`  մոտ ապագայում Եվրոպային կհաջողվի վերջնականապես ազդարարել եվրոպական պարտքային ճգնաժամի ավարտը: Իսպանիայի վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոն իր ելույթում նշել է, որ Իսպանիան աստիճանաբար վերականգնում է ներդրողների վստահությունը, իսկ ինչ վերաբերում է ամբողջ Եվրոպային` ապա, Իսպանիայի վարչապետի խոսքերով, Պորտուգալիայի` ֆինանսական աջակցություն ստանալու դիմում-խնդրանքով վերջ կդրվի այս տարածաշրջանի պարտքային ճգնաժամին:

Իսպանիան Եվրագոտու երկրորդ երկիրն է` Հունաստանից հետո, որն ունեցել է ֆինանսատնտեսական լուրջ խնդիրներ: Ընդ որում, հենց այս երկու երկրներն են իրենց պարտքային խնդիրներով լուրջ դժվարություններ ստեղծել Եվրոգոտու մյուս գործընկեր-երկրների համար:

Նշենք, որ մինչ այս Իսպանիայի պարտքային խնդիրներին էր անդրադարձել Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Դոմինիկ Սթրոս Կանը` նշելով, որ չնայած այս երկիրն այսօր կանգնած է պարտքային խնդիրների առջև, սակայն, այնուամենայնիվ,  դեռևս ԱՄՀ  ֆինանսական աջակցության կարիքը չունի: Ընդ որում, Դոմինիկ Սթրոս-Կանը Իսպանիայի կառավարության կողմից մեկնարկած տնտեսական բարեփոխումները բնորոշել է որպես «ճիշտ» և ընդգծել, որ Իսպանիայի պարտքային խնդիրները և ստեղծված փոքր-ինչ «խնդրահարույց» իրավիճակը զգալի տարբերվում է Հունաստանի «դեպքից», երբ այս երկրի կառավարությունը, ստեղծված ծանր տնտեսական վիճակից դուրս գալու համար, դեռևս անցյալ տարի Եվրամիությունից և ԱՄՀ-ից ստացած ֆինանսական աջակցություն` 110 մլրդ եվրո ծավալով:

Ինչ վերաբերում է Պորտուգալիային, ապա ԱՄՀ ղեկավարը նշել էր, որ այս երկրի տնտեսական «ապագան» Պորտուգալիայի կառավարության «ձեռքերում է»: «Պորտուգալիայի համար առավել առաջնային խնդիր է ոչ այնքան պետական պարտքը, որքան երկրի բանկերի ֆինանսավորումը և մասնավոր հատվածի խթանումը», – պարզաբանել է ԱՄՀ ղեկավարը:

Հիշեցնենք, որ Եվրամիության անդամ երկու երկրներ` հունաստանը և Իռլանդիան, արդեն ստացել են ֆինանսական աջակցություն ԵՄ-ից և ԱՄՀ-ից` 195 մլրդ եվրո ընդհանուր ծավալով: Որոշ վերլուծաբանները կանխատեսում են, որ ֆինանսական աջակցության կարիք կարող են ունենալ նաև Իսպանիան և Պորտուգալիան:

AMP
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37