Աշխարհ

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 418.50-0.50 EUR SELL - 424.50-1.50
OIL:  BRENT - 87.61+6.35 WTI - 82.07+4.98
COMEX:  GOLD - 4361.80+0.49 SILVER - 65.11+2.81
COMEX:  PLATINUM - 1770.30+0.61
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.16+0.89 EUR/GBP - 1.1541-0.15
FOREX:  EUR/USD - 1.1541-0.15 GBP/USD - 1.351+0.16
STOCKS RUS:  RTSI - 874.57-0.01
STOCKS US: DOW JONES - 53975.98-0.11 NASDAQ - 26605.36-0.32
STOCKS US: S&P 500 - 7753.11-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 66970.22+2.08 TOPIX - 4100.61+0.63
STOCKS CHINA:  HANG SENG - 25937.49+1.05 SSEC - 3966.59+0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10862.50-0.35 CAC40 - 8726.03+0.13
STOCKS EUR:  DAX - 26323.88+0.02
10/08/2026  CBA:  USD - 365.88-0.29 GBP - 494.01+1.91
10/08/2026  CBA:  EURO - 422.81+0.69
10/08/2026  CBA:  GOLD - 51000+756 SILVER - 756.62+29.84
ԱՄԵՐԻԿՅԱՆ JPMORGAN CHASE ԲԱՆԿՆ ԱՊԱՀՈՎԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԻ 67% ԱՃ
14/04/2011 11:57
Կիսվել

ԱՄԵՐԻԿՅԱՆ JPMORGAN CHASE ԲԱՆԿՆ ԱՊԱՀՈՎԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԻ 67% ԱՃ

Ամերիկյան խոշորագույն JPMorgan Chase բանկն ամփոփել է 2011 թվականի առաջին եռամսյակի գործունեության արդյունքները և ներկայացրել իր եռամսյակային ֆինանսական հաշվետվությունը: Հատկանշական է, որ բանկն ամերիկյան ֆինանսական կառույցների շարքում առաջինն է «համարձակություն» գտել ներկայացնել այս տարվա առաջին եռամսյակի իր ֆինանսական ցուցանիշները: Այսպես, ներկայացված հաշվետվության համաձայն, 2011 թվականի հունվար-մարտ ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատությամբ JPMorgan Chase բանկի շահույթն աճել է 67%-ով և կազմել 5.6 մլրդ դոլար: Նշենք, որ նախորդ ֆինանսական տարվա այս նույն ժամանակահատվածում բանկն ապահովել էր շահույթ` 3,3 մլրդ դոլարի սահմաններում: Միևնույն ժամանակ, բանկի հասույթը հաշվետու այս երեք ամիսների արդյունքներով կրճատվել է 8%-ով և կազմել 25.8 մլրդ դոլար: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով JPMorgan Chase-ի` մեկ բաժնետոմսի դիմաց  զուտ շահույթը կազմել է 1,28 դոլար:
 
Հարկ է նշել, որ այս տարվա առաջին երեք ամիսների արդյունքներով JPMorgan-ի համար առավել շահութաբեր է եղել իր ներդրումային ստորաբաժանումը, որն այս երեք ամիսների արդյունքներով ապահովել է 2,37 մլրդ դոլարի շահույթ: Այս կապակցությամբ, պարզաբանելով JPMorgan Chase բանկի եռամսյակային ֆինանսական արդյունքները, բանկի տնօրենների խորհրդի նախագահ Ջեյմս Դայմոնը նշել է. «Հաշվետու այս երեք ամիսների ընթացքում բանկը գրանցել է մատուցվող ծառայությունների նկատմամբ պահանջարկի զգալի աճ: Առավել մեծ ակտիվություն գրանցել են բանկի ներդրումային, ինչպես նաև վճարային քարտերի և առևտրային բանկինգի ստորաբաժանումները»: JPMorgan Chase բանկի ներկայացուցիչը նաև վստահություն է հայտնել, որ բանկի գրանցած  դրական միտումները նախ և առաջ պայմանավորված են ամերիկյան բանկային ոլորտի կայունացմամբ:
 
JPMorgan Chase & Co. բանկը կազմավորվել է 2000 թվականին` Chase Manhattan Bank և JPMorgan բանկերի միաձուլման արդյունքում:Այսօր բանկն իր գործունեությունն է ծավալում աշխարհի շուրջ 60 երկրներում: Բանկի աշխատակիցների ընդհանուր թվաքանակը կազմում է 200 հազար մարդ: Այս ֆինանսական կառույցների համախառն ակտիվների ծավալը գերազանցում է 2 տրիլիոն դոլարը:
10/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.88
-0.29
Եվրո (EUR)
422.81
+0.69
Ռուբլի (RUR)
4.4354
-0.0171
Լարի (GEL)
139.71
-0.02
51000
+756
Արծաթ
756.62
+29.84