14/04/2011 12:37
ԱՐԴԵՆ 2025Թ.-ԻՆ BRICS ԵՐԿՐՆԵՐԸ ԿԱՊԱՀՈՎԵՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀՆԱ-Ի 40%-Ը
BRICS երկրները` Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունն, այն յոթ երկրների շարքում են, որոնք իրենց արագ զարգացող քաղաքների շնորհիվ մինչև 2025թ.-ը կապահովեն համաշխարհային ՀՆԱ-ի 40%-ը: McKinsey Global Institute հաշվետվության տվյաների համաձայն` ներկայումս աշխարհի առավել արագ զարգացող10 քաղաքներից 9-ը գտնվում են Չինաստանում: Տասնյակում միակ արևմտյան քաղաքը Նյու-Յորքն է:
Նշենք, որ BRICS-ի երկրներն, իրենց տնտեսապես զարգացած և զարգացող քաղաքակներով, այսօր արդեն առաձին-առանձին հանդիսանում են տարածաշրջանային լիդերներ: Այսպես, Բրազիլան՝ Լատինական Ամերկայում, ՀԱՀ-ն` Աֆրիկայում, Ռուսաստանը` Արևելյան Եվրոպայում, Հնդկաստանը և Չինաստանը` Ասիայում: Ընդ որում, BRICS-ի անդամ երկրների առանձին խոշոր քաղաքների տնտեսական արագ զարգացման տեմպերը թույլ են տալիս ենթադրել, որ քաղաքների զարգացմանը զուգընթաց կաճի BRICS-ի ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա:
Հաշվետվության տվյալերի համաձայն` մինչև 2025 թվականը աշխարհի ամենահարուստ քաղաքը կշարունակվի համարվել Նյու-Յորքը: Նրա կհաջորդեն Շանհայը, Լոնդոնը, Պեկինը, Լոս-Անջելեսը, Փարիզը, Չիկագոն:
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
10:50 05/09/26
10:30 05/09/26
19:47 04/09/26
