Հունգարիայի վարչապետ. Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները չեն վերաբերի նավթի եւ գազի հատվածներին
Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցները չեն վերաբերի նավթի եւ գազի հատվածներին: Այդ մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, մարտի 11-ին հայտնել է Reuters գործակալությունը:
«Մեզ համար ամենակարեւոր հարցը լուծվեց բարենպաստ կերպով. չեն լինի պատժամիջոցներ, որոնք վերաբերեն գազին կամ նավթին, այնպես որ Հունգարիայի Էներգետիկական հատվածն անվտանգության մեջ է առաջիկա ժամանակաշրջանում»,- մեջբերում է գործակալությունն Օրբանի խոսքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: