15/04/2011 10:39
ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՆՈՐ ՌԵԿՈՐԴ
2010 թվականի արդյունքներով ինտերնետային գովազդի ամերիկյան շուկան գրանցել է շուրջ 15% աճ` կազմելով 26 մլրդ դոլար: Ինչպես նշվում է PricewaterhouseCoopers (PWC) աուդիտորական ընկերության կողմից իրականացված հետազոտության ամփոփ հաշվետվության մեջ` այս ցուցանիշը ռեկորդային է ինտերնետի գոյության ողջ պատմության ընթացքում: Նշենք, որ նախորդ ռեկորդը սահմանվել էր 2008 թվականին, երբ ինտերնետային գովազդից ստացված տարեկան եկամուտների ընդհանուր մակարդակը հասել էր 23,4 մլրդ դոլարի:
Հատկանշական է, որ 2009 թվականին, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված, ինտերնետային գովազդի ամերիկյան շուկան գրանցել էր 3% անկում:
2010 թվականի արդյունքներով ամերիկյան ինտերնետային գովազդի շուկայում առավել գրավիչ և պահանջված է եղել որոնողական գովազդը: Շուկայի միայն այս սեգմենտում ծախսերի ընդհանուր ծավալը կազմել է 12 մլրդ դոլարը կամ շուկայի ընդհանուր ծախսերի 46%-ը: Միևնույն ժամանակ, հետազոտության արդյունքների համաձայն, բջջային գովազդի ծավալը 2010 թվականի արդյունքներով կազմել է 500-600 մլն դոլար:
17/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.85
+0.28
Եվրո (EUR)
419.24
-0.85
Ռուբլի (RUR)
4.6649
+0.0006
Լարի (GEL)
139.43
+0.13
Արծաթ
666.39
-16.58
10:50 18/07/26
10:30 18/07/26
18:24 17/07/26
