15/04/2011 11:01
GOOGLE-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԻ 17.3% ԱՃ
Ամերիկյան ինտերնետային հսկան` Google Inc. ընկերությունն, ամփոփել է 2011 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության ֆինանսական արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն, հաշվետու ժամանակահատվածում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է 17.3%-ով և կազմել 2.3 մլրդ դոլար: Նշենք, որ 2010 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով ընկերության զուտ շահույթը կազմել էր 1.96 մլրդ դոլար: Ներկայացված տվյալների համաձայն, Google-ի հասույթը հաշվետու եռամսյակում աճել է 29%-ով և կազմել 6.54 մլրդ դոլար:
Նշենք, որ 2010 թվականի արդյունքներով Google-ն ապահովել էր զուտ շահույթի 26%-ով աճ: Ընկերության տարեկան շահույթը սահմանվել էր 8,5 մլրդ դոլար մակարդակում:
Ինչպես նշվում է Google-ի հրապարակած ֆինանսական հաշվտվության մեջ` հաշվետու ամիսներին ընկերության գրանցած ֆինանսական ցուցանիշների աճն առավելապես պայմանավորված է ընկերության հիմնական բիզնեսի ոլորտում գրանցված դրական միտումներով, ինչպես նաև բջջային տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերության որոշ ստորաբաժանումների արդյունավետ աշխատանքով:
Google ընկերությունը ներկայացնում է աշխարհի խոշորագույն համանուն որոնման համակարգը, որտեղ ամսական հարցումները կազմում են 41 մլրդ 345 մլն: Այս որոնման համակարգի մասնաբաժինը շուկայում գերազանցում է 60%-ը:
Google ընկերությունը ներկայացնում է աշխարհի խոշորագույն համանուն որոնման համակարգը, որտեղ ամսական հարցումները կազմում են 41 մլրդ 345 մլն: Այս որոնման համակարգի մասնաբաժինը շուկայում գերազանցում է 60%-ը:
31/10/2025
դրամ
Դոլար (USD)
382.65
-0.07
Եվրո (EUR)
442.76
-1.39
Ռուբլի (RUR)
4.7305
-0.0244
Լարի (GEL)
141.15
-0.03
Արծաթ
592.73
-0.05
16:54 31/10/25
