ՎԱՃԱՌՔԻ Է ՀԱՆՎԵԼ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՔԱՂԱՔ ԻՏԱԼԻԱՅՈՒՄ
Իտալիայի արվարձաններից մեկում վաճաքի է հանվել Վալլե Պիոլա միջնադարյան քաղաքը, որը կարելի է ձեռք բերել՝ վճարելով 550 հազ. եվրո: Քաղաքի վերջին բնակիչներն այն լքել են դեռևս 1977 թվականին: Ներկայումս այնտեղ գտնվում է 11 շինություն (3800 քառ. մետր): Քաղաքի ընդհանուր մակերեսը կազմում է վեց հա: Հատկանշական է, որ այս քաղաքի մասին առաջին հիշատակումն արվել է դեռևս 1059թ.-ին:
Ինչպես հաղորդում են իտալական լրատվամիջոցները` քաղաքը վաճառքի հանելու հիմնական պատճառն այն է, որ չկան համապատասխան բյուջետային միջոցներ` քաղաքի վերականգնման համար: