Լեհաստանը Եվրոպայի համար լուրջ հետևանքներ է մատնանշել ռուսական նավթի վրա էմբարգոյի սահմանելու դեպքում
Ռուսական նավթի մատակարարումների վրա էմբարգոյի սահմանումը հսկայական ազդեցություն կունենա Եվրոպայի վրա, մինչդեռ ԱՄՆ-ի կորուստները այդ որոշումից նվազագույն են։ Այս մասին հայտարարել է ռազմավարական էներգետիկ ենթակառուցվածքների հարցերով Լեհաստանի կառավարության ներկայացուցիչ Պյոտր Նաիմսկին:
Նրա խոսքով՝ ռուսական նավթի մատակարարումները ԱՄՆ կազմում են ամերիկյան սպառման մոտ 8 տոկոսը։
«ԱՄՆ-ը ցանկացած պահի կարող է փոխարինել այս ծավալը սեփական արտադրությամբ կամ իր հսկայական պաշարների թողարկմամբ: Հետևաբար, այս որոշման ազդեցությունը ամերիկյան տնտեսության վրա նվազագույն է, մինչդեռ Եվրոպայում այն հսկայական է»,- ասել է Նաիմսկին: