ՀՀ ԿԲ – ՇԱԲԱԹԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՏՎՅԱԼՆԵՐ
Ապրիլի 11-ից 15-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 48,910,441 ԱՄՆ դոլար` 374.67 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 71,658,382 ԱՄՆ դոլար` 376.26 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 25,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 376.97 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 1,150,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 375.30 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: