Աշխարհ

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 392.00-2.00 EUR SELL - 395.00-2.00
OIL:  BRENT - 88.87-4.02 WTI - 79.73-4.41
COMEX:  GOLD - 3649.20+3.90 SILVER - 43.15+5.14
COMEX:  PLATINUM - 1294.40+0.37
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.96+0.28 EUR/GBP - 1.0912-0.48
FOREX:  EUR/USD - 1.0912-0.48 GBP/USD - 1.3042-0.30
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 58644.63+3.91 TOPIX - 3764.88+2.47
STOCKS CHINA:  HANG SENG - 22219.65-0.73 SSEC - 3548.37+0.27
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
24/11/2026  CBA:  USD - 360.47+0.12 GBP - 471.1-1.14
24/11/2026  CBA:  EURO - 394.39-0.7
24/11/2026  CBA:  GOLD - 42505+1147 SILVER - 492.72+1.9
BANK OF AMERICA-Ն ԳՐԱՆՑԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 35.5% ԱՆԿՈՒՄ
18/04/2011 11:14
Կիսվել

BANK OF AMERICA-Ն ԳՐԱՆՑԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 35.5% ԱՆԿՈՒՄ

Ամերիկյան խոշորագույն բանկերից մեկը` Bank of America-ն, ամփոփել է 2011 թվականի առաջին եռամսյակի իր գործունության արդյունքները: Բանկի հրապարակած ամփոփ ֆինանսական հաշվետվեւթյան համաձայն, հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ բանկի զուտ շահույթը կրճատվել է 35,5%-ով և կազմել 2.05 մլրդ դոլար: Նշենք, որ նախորդ ֆինանսական տարվա առաջին եռամսյակի արդյունքներով այս ցուցանիշը կազմել էր 3.18 մլրդ դոլար:
Ներկայացված տվյալների համաձայն, 2011 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով BofA-ի համախառն հասույթն աճել է 16%-ով և կազմել 26.9 մլրդ դոլար: Միևնույն ժամանակ, մեկ սովորական բաժնետոմսի դիմաց բանկի «կուտակած» զուտ շահույթը կազմել է 0.17 դոլար` նախորդ տարվա 0.28 դոլարի դիմաց: Հատկանշական է, որ վերլուծաբանները հաշվետու եռամսյակի համար կանխատեսել էին ֆինանսական ցուցանիշների առավել բարձր մակարդակ:
Ինչպես նշվում է BofA-ի տարածած մամլո հաղորդագրության մեջ` հաշվետու եռամսյակում բանկի ֆինանսական որոշ հաջողությունները պայմանավորված են եղել առավելապես ներդրումային և արժեթղթերի հավատարմագրային կառավարման ստորաբաժանումների արդյունավետ գործունեությամբ:
 
Նշենք նաև, որ 2010 թվականը Bank of America բանկն ամփոփել էր տարեկան զուտ վնասով (3.6 միլիարդ դոլար):
 
Bank of America-ն մասնաճյուղերի ամենամեծ ցանցն ունեցող բանկն է ԱՄՆ-ում: Այս բանկին բաժին է ընկնում ամերիկյան ավանդների 10%-ը: Բանկը սպասարկում է մոտ 57 միլիոն հաճախորդի: Bank of America-ն ունի նաև ներկայացուցչություններ և ստորաբաժանումներ` աշխարհի շուրջ 40 երկրներում:
24/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.47
+0.12
Եվրո (EUR)
394.39
-0.7
Ռուբլի (RUR)
4.399
+0.0065
Լարի (GEL)
139.02
-0.08
42505
+1147
Արծաթ
492.72
+1.9