18/04/2011 12:14
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿ – ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԱՃ
Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների կառավարություններին անհրաժեշտ է մշակել պլան, որը կկարգավորեր բյուջետային անհավասարակշռությունները, որոնք համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի արդյունքում ավելի են խորացել: Հարկ է նշել, որ այս տեսանկյունից բացառություն են կազմում միայն ԱՊՀ այն երկրները, որոնք արտահանում են էներգետիկ ռեսուրսներ: Այսպիսի եզրակացության են եկել Համաշխարհային Բանկի (ՀԲ) և Արժույթի Միջազգային Հիմանդրամի (ԱՄՀ) ներկայացուցիչները` ամփոփելով Վաշինգտոնում այս կառույցների ղեկավար-կազմերի հանդիպման շրջանակներում կայացած քննարկումների արդյունքները:
Ինչպես նշվում է ՀԲ և ԱՄՀ բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ հրապարակված պաշտոնական հաղորդագրության մեջ` համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո տեղի ունեցած զգալի անկումից հետո Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում 2011թ. ընթացքում կնկատվի տնտեսական վերելք: Վերելքը առավել չափավոր կլինի Կենտրոնական և Հարավ-արևելյան Եվրոպայում: Միևնույն ժամանակ, սպասվում է, որ գների աճով պայմանավորված` ԱՊՀ երկրներում տնտեսական աճի ցուցանիշներն ավելի բարձր կլինեն: Հատկանշական է, որ ՀԲ և ԱՄՀ վերլուծաբանների կանխատեսումների համաձայն` ԱՊՀ անդամ երկրներին, որոնք արտահանում են առավելապես էներգետիկ ռեսուրսներ, սպառնում է աղքատության ուժեղացում և մակրոտնտեսական իրավիճակի առավել սրում: Վերջին այս փաստը, մասնավորապես, վերաբերվում է Հայաստանին, Ղրղզստանին և Տաջիկստանին:
Համաշխարհային բանկի փորձագետների կանխատեսումների համաձայն` Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրները, այլ տարածաշրջանների համեմատությամբ, ճգնաժամից հետո կվերականգնվեն ավելի դանդաղ:
29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
Արծաթ
716.12
-43.36
18:03 29/09/26
