
ՉԻՆԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ԲԱՆԿԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ՄԻՆՉԵՎ 20.5%
Ապրիլի 21-ից Չինաստանի ազգային բանկը 0.5%-ով ավելացնում է բանկերի նկատմամբ հիմնական պահանջները: Ներկա պահին այս ցուցանիշը կազմում է 20%: Տարվա սկզբից սա արդեն 4-րդ բարձրացումն է, որը պայմանավորված է երկրում ինֆլյացիայի աճով:
Որբաթ օրը կառավարությունը հայտարարել է, որ սպառողական գների ինդեքսը մարտ ամսին վերջին 32 ամիսների կտրվածքով աճել է ռեկորդային 5.4%-ով: Նշենք, որ փետրվարին՝ տարեկան կտրվածքով, ինֆլյացիան կազմել է 4.9%: Չինական իշխանությունը հայտարարել է, որ պլանավորվում է 2011թ.–ին ինֆլյացիայի մակարդակը պահել 4%-ի սահմաններում: