19/04/2011 10:30
ԲԱՐԱՔ ԵՎ ՄԻՇԵԼ ՕԲԱՄԱՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԵԿԱՄՈՒՏԸ ԿԱԶՄՈՒՄ Է 1.7 ՄԼՆ ԴՈԼԱՐ
2010 թվականի արդյունքներով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ընտանեկան «բյուջեն» համալրվել է ևս 1,7 մլն դոլարով: Այս մասին տեղեկացնում է Սպիտակ Տան մամուլի ծառայությունը: Վերջինս հրապարակել է ԱՄՆ նախագահի և նրա տիկնոջ` Միշել Օբամայի հարկային հայտարարագրերը, որոնք փաստում են, որ այս զույգը մեկ տարվա ընթացքում ապահովել է 1,7 մլն դոլարի եկամուտ, ընդ որում` ամերիկյան նախագահական ընտանիքի տարեկան եկամուտների մեծ մասը կազմում են Բարաք Օբամայի հոնորարները, որոնք նախագահը ստացել է սեփական գրքի վաճառքից: Հատկանշական է, որ իրենց տարեկան եկամուտների 14,2%-ը` շուրջ 245 հազար դոլար, Բարաք և Միշել Օբամանները նվիրաբերել են 36 բարեգործական կազմակերպությունների:
Նշենք, որ 2009 թվականի արդյունքներով Բարաք և Միշել Օբամանների տարեկան եկամուտը կազմել էր 5,5 մլն դոլար, իսկ 2008 թվականին` 2.7 մլն դոլար:
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
10:50 05/09/26
10:30 05/09/26
19:47 04/09/26
