Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 99.28+1.83 WTI - 94.18+1.36
COMEX:  GOLD - 4393.90-0.16 SILVER - 66.30+0.17
COMEX:  PLATINUM - 1840.60+0.02
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.43+0.12 EUR/GBP - 1.163+0.07
FOREX:  EUR/USD - 1.163+0.07 GBP/USD - 1.3545+0.08
STOCKS RUS:  RTSI - 828.45+0.04
STOCKS US: DOW JONES - 52786.07-1.18 NASDAQ - 26421.41-0.32
STOCKS US: S&P 500 - 7673.52-0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 65142.78-0.19 TOPIX - 4046.64-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25274.96-0.17 SSEC - 3951.51+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10811.66-0.10 CAC40 - 8317.98+0.14
STOCKS EUR:  DAX - 26007.63+0.00
09/09/2026  CBA:  USD - 363.58-0.06 GBP - 492.14+0.24
09/09/2026  CBA:  EURO - 422.88+0.62
09/09/2026  CBA:  GOLD - 51423-49 SILVER - 770.5+3.9
2021թ.-ին Հայաստանում գյուղատնտեսական ոլորտում արձանագրվել է 1.1% անկում
18/03/2022 12:58
Կիսվել

2021թ.-ին Հայաստանում գյուղատնտեսական ոլորտում արձանագրվել է 1.1% անկում

Ինչպես նշված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021թ.-ի հաշվետվությունում, 2021թ.-ի ընթացքում Կառավարության կողմից իրականացված օժանդակության ծրագրերի շնորհիվ ավելի քան 30 000 գյուղատնտեսական տնտեսություններ և կազմակերպություններ օգտվել են շուրջ 155 մլրդ դրամ ընդհանուր գումարի արտոնյալ ֆինանսական ռեսուրսներ ստանալու հնարավորությունից։ Նախորդ տարվա համեմատ շուրջ 100 մլրդ դրամով ավելացել է գյուղատնտեսական համախառն արտադրանքը՝ կազմելով շուրջ 933 մլրդ դրամ։

Նախորդ տարվա արդյունքներով թարմ պտուղ/բանջարեղենի արտահանումն ավելացել է շուրջ 59 980 տոննայով և կազմել է շուրջ 206 542 տոննա։

Խիստ սակավաջրության պատճառով 2021թ.-ին գյուղատնտեսական ոլորտում արձանագրվել է 1,1% անկում, մասնավորապես՝ բուսաբուծական համախառն արտադրանքը կրճատվել է 3,1%-ով։ Միաժամանակ, 17,5%-ով ավելացել է նաև ընդհանուր ագրոպարենային ապրանքների արտահանման ծավալը` կազմելով շուրջ 911 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար՝ 2020 թվականի շուրջ 775 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարի համեմատ։

2021թ.-ի Կառավարության քաղաքականությունն ուղղվել է գյուղատնտեսության ոլորտի ինտենսիվացմանը, արտադրողականության բարձրացմանը, հողային ռեսուրսների նպատակային և ջրային ռեսուրսների խնայողաբար ու արդյունավետ օգտագործմանը և արդիական տեխնոլոգիաների ներդրմանը:

2021թ.-ին Կառավարությունը հաստատել է «Մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերի ներդրման դեպքում ջրօգտագործողներին ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցման ծրագիրը», որի շահառուները 5 տարի շարունակ կստանան ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցում:

Նախորդ տարիներին ընդունված ծրագրերի շրջանակներում 2021թ.-ին հաստատվել է 1456 հա ինտենսիվ այգեհիմնման հայտ՝ 2020թ.-ի համեմատ ավելանալով շուրջ 2,8 անգամ, կնքվել է գյուղատնտեսության ապահովագրության շուրջ 4300 պայմանագիր՝ 2020թ.-ի համեմատ ավելանալով շուրջ 2.9 անգամ, գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում 2021թ.-ին տրամադրվել է 29487 միավոր վարկ, շուրջ 72,9 մլրդ դրամ ընդհանուր ծավալի, որոնց գծով սուբսիդավորման ընդհանուր գումարը կազմել է շուրջ 9,8 մլրդ դրամ։

Լիզինգի պետական աջակցության ծրագրով գործարքների ընդհանուր փաթեթի գումարը կազմել է շուրջ 3,2 մլրդ դրամ, սուբսիդավորման ընդհանուր գումարը՝ շուրջ 498 մլն դրամ։ Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի պետական աջակցության ծրագրով հաստատվել է 342 հայտ, շուրջ 10,6 մլրդ դրամի ընդհանուր գումարի, ձեռք է բերվել 776 միավոր սարքավորում, սուբսիդավորման գումարը կազմել է շուրջ 967,5 մլն դրամ։

Աշնանացան  ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրով կնքվել է 4000 պայմանագիր, ձեռք է բերվել 4050,4 տոննա բարձրորակ սերմ, և կատարվել է ցանք 13000 հա հողատարածքի վրա։ Գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրով կնքվել է 3736 պայմանագիր, ավելի քան 13000 հա հողատարածքի վրա։ Նշված երկու ծրագրերով իրականացվել է ձեռքբերման գնի մինչև 70 % սուբսիդավորում։

Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում հաստատվել է 274 հայտ, շուրջ 27,3 մլրդ դրամ ընդհանուր գումարի, սուբսիդավորման գումարը կազմել է շուրջ 2,7 մլրդ դրամ։ Այս ծրագրի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգի կիրառմամբ 10 շահառուի վարկի գումարի չբավարարող մասի համար տրամադրվել է շուրջ 5,4 մլրդ դրամի բյուջետային երաշխիք։

09/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.58
-0.06
Եվրո (EUR)
422.88
+0.62
Ռուբլի (RUR)
4.2331
+0.0335
Լարի (GEL)
139.3
+0.03
51423
-49
Արծաթ
770.5
+3.9