
Ֆինլանդիան հինգերորդ անգամ անընդմեջ ճանաչել են ամենաերջանիկ երկիրը
Ֆինլանդիան հինգերորդ անգամ անընդմեջ ճանաչվում է աշխարհի ամենաերջանիկ երկիրը: Այս գնահատականը բովանդակում է մարտի 18-ին հրապարակված 2022 թվականի Երջանկության համաշխարհային զեկույցը, որը պատրաստվել է ՄԱԿ-ի պատվերով: Վարկանիշում Ֆինլանդիան, ինչպես եւ նախորդ տարիներին, մի քանի հարյուր բալով առաջ է անցել մյուս պետություններից:
Ամենաերջանիկների հնգյակ են մտել Դանիան, Իսլանդիան, Շվեյցարիան եւ Նիդեռլանդները, իսկ առաջին տասնյակում են նաեւ Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նորվեգիան, Իսրայելը եւ Նոր Զելանդիան: Ռուսաստանն այդ վարկանիշում տեղափոխվել է 80-րդ տեղը (անցյալ տարի այն 60-րդ տեղում Էր): Հետազոտությունն ընդգրկել է 146 պետություն: Երջանկության համաշխարհային զեկույցը հրապարակվում է 2012 թվականից: