Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 411.00-1.50 EUR SELL - 417.00-1.00
OIL:  BRENT - 102.21+3.78 WTI - 91.39+2.25
COMEX:  GOLD - 4281.30-1.33 SILVER - 64.38-2.35
COMEX:  PLATINUM - 1756.70-3.38
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.07+0.29 EUR/GBP - 1.1378-0.45
FOREX:  EUR/USD - 1.1378-0.45 GBP/USD - 1.3236-0.61
STOCKS RUS:  RTSI - 863.08+0.13
STOCKS US: DOW JONES - 51511.59-0.68 NASDAQ - 26936.04-1.13
STOCKS US: S&P 500 - 7706.03-0.75
STOCKS JAPAN:  NIKKEI - 65513.99+0.76 TOPIX - 4075.30-0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24761.13-0.29 SSEC - 3888.37-1.22
STOCKS EUR:  FTSE100 - 10705.26-0.03 CAC40 - 8123.41-0.39
STOCKS EUR:  DAX - 25410.63-0.66
24/09/2026  CBA:  USD - 363.38-0.06 GBP - 480.72-2.44
24/09/2026  CBA:  EURO - 413.31-1.67
24/09/2026  CBA:  GOLD - 50055-535 SILVER - 761.55-5.39
Վիվա-ՄՏՍ. Բնակարանամուտ՝ շինարարության մեկնարկից կես դար անց
18/03/2022 15:03
Կիսվել

Վիվա-ՄՏՍ. Բնակարանամուտ՝ շինարարության մեկնարկից կես դար անց

Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղում բնակարանամուտ է նշվել: Ավելի քան 50 տարի առաջ մեկնարկած շինարարությանն ընտանիքի երեք սերունդ է մասնակցել: Պապից թոռ հասած ձգձգվող աշխատանքները վերջապես ավարտվել են: Այդ հարցում Մաթևոսյաններին աջակցել են Վիվա-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»: Ավելի քան տասնամյա գործակցության ընթացքում, այս կազմակերպությունները միայն Արագածոտնի մարզում, բնակարանաշինության ծրագրով աջակցել են 69 ընտանիքի:

Մաթևոսյանների չորս անձից բաղկացած ընտանիքը մի ամբողջ կյանք ապրել է խոնավ ու մութ երկսենյականոցում: Առաջնեկի՝ տղայի ծնունդից հետո, Վարդանը փորձել է փոխել հայրական տան անհրապույր վիճակը. ընդլայնել տարածքը, ավելացնել սենյակների թիվն ու կոմունալ լիարժեք հարմարություններ ստեղծել: 29 տարի առաջ նախաձեռնած շինարարության արդյունքում նրան հաջողվել է շինությունը հասցնել կիսակառույց վիճակի: Հարմարավետ կյանքի փոխարեն զավակների ապագան առաջնահերթություն դարձրած ծնողները ստիպված են եղել տարիներ շարունակ հարմարվել եղած պայմաններին: Ֆինանսական ներդրումներն ուղղվել են որդու բարձրագույն կրթության ապահովմանը: Տարիներ տևած շինարարությունն ավարտվել է միայն երեք ամիս առաջ: Դրան մասնակցել է նաև անհրապույր շինության մեջ ծնված ու արդեն 29 գարուն ապրած Հովհաննեսը:

«Մեր տունը 1971 թվականի կառույց էր, որի առաջին քարերը դրել էր պապս: Պապիս գործը հայրս ու ես փորձեցինք շարունակել. սենյակներին կից ստեղծեցինք կցակառույց, սակայն, պատերն ու ծածկը անելուց հետո, տունն այդպես էլ անավարտ մնաց: Ընտանիքում բոլորս աշխատում ենք, սակայն ամենօրյա հոգսերը չէին թողնում ավարտել շինարարությունը. հերթը դրան չէր հասնում: Ձեր օգնությունը եթե չլիներ, ով գիտե՝ երբ կավարտեինք», – ասել է ընտանիքի որդին՝ Հովհաննեսը:

Մաթևոսյանների ընտանիքը բնակարանաշինության ծրագրի՝ 2021 թվականի շահառուներից մեկն է: Վիվա-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» միայն անցյալ տարի լուծել են 87 ընտանիքի խնդիր:

«Տարիներ շարունակ, մենք փորձում ենք հասարակությանը փոխանցել մի արժեհամակարգ, որի հիմքում, միմյանց աջակցելով՝ տուն, համայնք, երկիր կառուցելն է: Մենք ասում ենք՝ մի եղիր անտարբեր, և ձգտում ենք հնարավորինս հետևել այդ կարգախոսին: Վերջին տարիներին, երբ կյանքի ռիթմը փոխվեց, մենք էլ փոխեցինք մեր աշխատանքի գործիքները: Դա որոշակիորեն խանգարեց այս ծրագրում ընդգրկված ընտանիքներին հանդիպելուն, հնարավորության դեպքում՝ կամավորության սկզբունքով շինարարությանը մասնակից դառնալուն, բայց ոչ՝ մեր նպատակի իրականացմանը: Ուրախ եմ տեսնել, որ ևս մեկ ընտանիքի հաջողվել է իրականացնել տարիների երազանքը: Փորձեք մոռանալ ապրած դժվարությունները և անցյալում թողնել այդ հուշերը: Մեր նպատակը ձեզ առավել ամուր տեսնել է: Եթե մեզ հաջողվում է լուծել թեկուզ մեկ մարդու խնդիր, նրա մեջ ամրապնդել հույսը, տեսնել հայրենիքը չլքելու վճռականությունը, ապա վստահաբար կարելի է ասել, որ ծրագիրը կարևոր է և արդարացված»,- տեսազանգի ժամանակ ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ցավոք, Հայաստանում դեռ շատ մարդիկ կան, որ չունեն ամուր տանիք ու ապրելու համար անհրաժեշտ տարրական պայմաններ: Այնքան ուրախալի է տեսնել այս մարդկանց երջանկությունը: Հույս ունեմ, որ յուրաքանչյուր քարը, որ դրվում է կառուցվող տան հիմքում, ու յուրաքանչյուր մեխը, որ խփվում է, ամրացնում է մեր կամքը. կառուցում ենք տուն՝ ուրեմն նաև համայնք ու հայրենիք»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ, տասը տարվա ընթացքում նոր տուն ունենալու բերկրանքն արդեն վայելում է շուրջ 400 ընտանիք:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է 86.5 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է մոտ 1300 ընտանիքների: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել [email protected] էլ հասցեին:

24/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.38
-0.06
Եվրո (EUR)
413.31
-1.67
Ռուբլի (RUR)
4.2722
-0.0498
Լարի (GEL)
138.89
+0.22
50055
-535
Արծաթ
761.55
-5.39