19/04/2011 16:41
ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐԿՐՎԱԾ ԳԱԶԻ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 6.7%-ՈՎ
ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները 2011 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատ ավելացել են 6,7%-ով՝ կազմելով 532.1 մլն խ.մ: Ինչպես տեղեկացնում են «Հայռուսգազարդ» ընկերությունից` նշված ժամանակահատվածում իրացվել է 486.8 մլն խ.մ, ինչը 5,1 %-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:
Ընթացիկ տարվա առաջին եռամսակում նախորդ տարվա համեմատ փոքր-ինչ ավելացել են բնակչության կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով շուրջ 221.8 մլն խ.մ, ինչը 3,6%- ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: 7,7%-ով ավելացել են ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի ծավալները՝ կազմելով 70.3 մլն խ.մ, 19,1%-ով ավելացել է սպառումը այլ սպառողների կողմից՝ կազմելով շուրջ 89.3 մլն խ.մ:
Նույն ժամակահատվածում նվազել են արդյունաբերության սպառման ծավալները՝ 39.1 մլն խ.մ, ինչը 48%-ով պակաս է նախորդ տարվա համեմատ: 20,5%-ով նվազել են նաեւ Էներգետիկայի բնագավառում իրացված գազի ծավալները՝ կազմելով 66.1 մլն խ.մ:
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
Արծաթ
611.93
+9.52
10:54 07/11/26
10:35 07/11/26
18:40 06/11/26
