IBM-Ի ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 10%-ՈՎ
Համակարգչային տեխնիկայի արտադրությամբ համաշխարհային առաջատար ընկերություններից մեկը` ամերիկյան International Business Machines-ն (IBM) ամփոփել է 2011 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ամփոփ ֆինանսական հաշվետվության համաձայն` ընթացիկ տարվա առաջին երեք ամիսների արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ IBM-ի զուտ շահույթն աճեել է 10.1%-ով և կազմել 2.86 մլրդ դոլար: Նշենք, որ 2010 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով այս ցուցանիշը կազմել էր 2.60 մլրդ դոլար:
Ներկայացված տվյալների համաձայն` հաշվետու եռամսյակում IBM-ի հասույթն աճել է 7.7%-ով և կազմել 24.60 մլրդ դոլար: Միևնույն ժաանակ, մեկ բաժնետոմսի դիմաց ըներության գրանցած շահույթը կազել է 2,34 դոլար: Այս ցուցանիշը տարեկան կտրվածքով աճել է շուրջ 17%-ով:
Նշենք նաև, որ 2010 թվականի արդյունքներով IBM-ի զուտ շահույթը կազմել էր 14.8 մլրդ դոլար: