Բիզնես

USD BUY - 363.00+0.00 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+0.00
OIL:  BRENT - 93.60+0.05 WTI - 87.06+0.65
COMEX:  GOLD - 4624.10+2.39 SILVER - 69.47+2.12
COMEX:  PLATINUM - 1895.70+0.86
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.91-0.08 EUR/GBP - 1.1679-0.11
FOREX:  EUR/USD - 1.1679-0.11 GBP/USD - 1.3636-0.04
STOCKS RUS:  RTSI - 811.09+1.16
STOCKS US: DOW JONES - 53277.01+0.98 NASDAQ - 26180.46+0.43
STOCKS US: S&P 500 - 7674.37+0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10816.56+0.64 CAC40 - 8484.43+0.37
STOCKS EUR:  DAX - 26136.56+0.59
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԲՈՒՀԵՐԻՆ` ՔԱՅԼԵԼ  ՏՀՏ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻՆ ՀԱՄԸՆԹԱՑ
21/04/2011 19:19
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԲՈՒՀԵՐԻՆ` ՔԱՅԼԵԼ ՏՀՏ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻՆ ՀԱՄԸՆԹԱՑ

Ապրիլի 19-ից 21-ը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխամասային գրասենյակում նեղ մասնագիտացմամբ դասընթաց էր կազմակերպվել հայաստանյան բուհերի տեխնիկական ֆակուլտետների 54 ուսանողի համար: Ռադիոյի, հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետների երրորդ և ավելի բարձր կուրսերի ուսանողները մասնակցեցին տեխնիկական դպրոցի դասընթացներին: Դասընթացին ուսանողներին ներկայացվեցին հեռահաղորդակցության տեխնոլոգիաների հիմունքները` անլար ցանցերի արագ և դինամիկ զարգացող ճյուղի օրինակով:Ուսանողներին ներկայացվեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ում կիրառվող տեխնոլոգիաները, այդթվում` GSM, GPRS/EDGE, WCDMA/UMTS, HSPA+, 4G/LTE: Մասնավորապես,ուսանողներն ավելի խորությամբ ծանոթացան HSDPA (High Speed Downlink Packet Access) և HSUPA (High Speed Uplink Packet Access), ինչպես նաև HSPA+ և 4G տեխնոլոգիաներին:
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ի համապատասխան մասնագետները նաև ներկայացրեցին շարժականհեռահաղորդակցության համակարգի հիմնական տարրերին, ինչպիսիք են ռադիոհասանելիության ցանցը (Radio Access Network) և ցանցերի փոխկապակցման ենթահամակարգը (Network Switching Subsystem): Բացի այդ, ուսանողները նաև ծանոթացան տեղանքի տեղակայման և կայանների շահագործման տեխնիկային և գործիքներին: Դասընթացի վերջին օրը դպրոցի ունկնդիրներն այցելեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի բազային կայաններից մեկը:
 
Տեսական գիտելիքների հարստացմանն ուղղված այս դասընթացի ուսումնական ծրագիրը կազմվել է մասնակիցների մասնագիտական կարիքների գնահատման հիման վրա: Մասնակիցների թվում Գորիսի պետական համալսարանի, Երևանի պետական համալսարանի և դրա Իջևանի մասնաճյուղի, Պետական ճարտարագիտական համալսարանի, այդ թվում` Կապանի մասնաճյուղի, Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի, Վիճակագրության և տեղեկատվության Մոսկվայի պետական համալսարանի, Իրավունքի և տնտեսագիտության Սանկտ Պետերբուրգի համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի և Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի ուսանողներ էին:
 
«Մենք ձեզ ենք փոխանցում մեր գիտելիքն ու փորձը. օգտվեք դրանիցե,-նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը` դիմելով ուսանողությանը: «Մենք հավատացած ենք,  որ մեր երիտասարդությունն ունի հսկայական չիրացված ներուժ և մենքպատրաստ ենք օգնել նրանց` հնարավորություն ընձեռելով մեր ընկերությունում ստանալգործնական գիտելիքներե,-ավելացրեց Ռալֆ Յիրիկյանը:
 
Դասընթացի ավարտին կայացած հատուկ արարողության ընթացքում տեխնիկական դպրոցի ուսանողներին շնորհվեցին ավարտական վկայականներ:
 
Նույն արարողությանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի կորպորատիվ նվերներ և աշխատակիցների գնահատման վկայականներ շնորհվեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի կարիերայի զարգացման ծրագրի շրջանակներում իրավաբանական թեմայով էսսեների 2010-ի նոյեմբերի 10-ին բուհերի ուսանողների համար հայտարարված մրցույթի հաղթողներին: Հաղթող երեք ուսանողները ստացան HTC Wildfire սմարթֆոններ, ինչպես նաև ընկերությունում մասնագիտական պրակտիկա անցնելու հնարավորություն: Հաղթող աշխատանքները հասանելի կլինեն ՎիվաՍել-ՄՏՍ-ի կարիերայի զարգացման ծրագրի կայքում, ինչպես նաև ընկերության գրադարանում:
21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6