Աշխարհ

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 418.50-0.50 EUR SELL - 424.50-1.50
OIL:  BRENT - 87.61+6.35 WTI - 82.07+4.98
COMEX:  GOLD - 4361.80+0.49 SILVER - 65.11+2.81
COMEX:  PLATINUM - 1770.30+0.61
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.16+0.89 EUR/GBP - 1.1541-0.15
FOREX:  EUR/USD - 1.1541-0.15 GBP/USD - 1.351+0.16
STOCKS RUS:  RTSI - 874.57-0.01
STOCKS US: DOW JONES - 53975.98-0.11 NASDAQ - 26605.36-0.32
STOCKS US: S&P 500 - 7753.11-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 66970.22+2.08 TOPIX - 4100.61+0.63
STOCKS CHINA:  HANG SENG - 25937.49+1.05 SSEC - 3966.59+0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10862.50-0.35 CAC40 - 8726.03+0.13
STOCKS EUR:  DAX - 26323.88+0.02
10/08/2026  CBA:  USD - 365.88-0.29 GBP - 494.01+1.91
10/08/2026  CBA:  EURO - 422.81+0.69
10/08/2026  CBA:  GOLD - 51000+756 SILVER - 756.62+29.84
NOKIA-Ն ԶԻՋՈՒՄ Է ԻՐ ԴԻՐՔԵՐԸ
22/04/2011 11:26
Կիսվել

NOKIA-Ն ԶԻՋՈՒՄ Է ԻՐ ԴԻՐՔԵՐԸ

Բջջային հեռախոսների արտադրությամբ համաշխարհային առաջատար ֆիննական Nokia ընկերության մասնաբաժինը բջջային հեռախոսների համաշխարհային շուկայում, վերջին տաս տարիների ընթացքում առաջին անգամ, սահմանվել է 30%-ից ցածր մակարդակում` չնայած այն հանգամանքին, որ 2011 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով ընկերությունը գրանցել է ֆինանսական ցուցանիշների առավել բարձր մակարդակ, քան սպասում էին շուկայի մասնակիցները:
 
Այսպես, 2011 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Nokia ընկերության զուտ շահույթն աճել է 32%-ով և կազմել 231 մլն եվրո` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 175 մլն եվրո զուտ շահույթի դիմաց: Միևնույն ժամանակ, ընկերության գործառնական շահույթը կրճատվել է 10%-ով: Նշենք, որ վերլուծաբաններն այս ցուցանիշի համար կանխատեսել էին անկում` 40%-ի սահմաններում:
 
Հատկանշական է, որ հաշվետու այս երեք ամիսների արդյունքներով Nokia ընկերության վաճառքի ծավալներն աճել են 9.2%-ով և կազմել 10.4 մլրդ եվրո: Այս ժամանակահատվածում ընկերությունը համաշխարհային շուկայում իրացրել է 108.5 մլն բջջային հեռախոս: Ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ աճել է շուրջ 1%-ով: Ինչ վերաբերում է ընկերության արտադրության սմարթֆոններին, ապա վերջիններիս վաճառքն ամբողջ աշխարհում աճել է 13%-ով: Հունվար-մարտ ամիսներին համաշխարհային շուկայում վաճառվել է 24 մլն Nokia սմարթֆոն:
 
Ինչպես նշվում է ընկերության հրապարակած ամփոփ հաշվետվության մեջ` հաշվետու եռամսյակի վերջի դրությամբ Nokia-ի մասնաբաժինը համաշխարհային շուկայում կազմել է 29%: Նախորդ տարվա այս նույն եռամսյակում ցուցանիշը կազմել էր 33%:
 
Հիշեցնենք, որ 2011 թվականի փետրվարին Nokia ընկերությունը հայտարարել էր Microsoft-ի հետ գործընկերության մասին: Գործընկերության շրջանակներում Nokia-ն կսկսի արտադրել Windows Phone օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսներ, ինչը նշանակում է, որ ֆիննական ընկերությունն ընդունել է բջջային հեռախոսների համար նախատեսված սեփական օպերացիոն համակարգի պարտությունը:
AMP
10/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.88
-0.29
Եվրո (EUR)
422.81
+0.69
Ռուբլի (RUR)
4.4354
-0.0171
Լարի (GEL)
139.71
-0.02
51000
+756
Արծաթ
756.62
+29.84