Սոցիալական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԵՐԿՐԻ ՕՐ-2011» ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ
22/04/2011 17:39
Կիսվել

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԵՐԿՐԻ ՕՐ-2011» ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) իր գլխավոր գործընկեր Հայաստանի առաջատար բջջային օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ համատեղ 2008 թ-ից սկսած ամեն տարվա ապրիլին իրականացնում է Երկրի Օրվան նվիրված բնապահպանական մեծ քարոզարշավ: Ապրիլի 1-ին մեկնարկած քարոզարշավը «Տնկիր քո ծառը քո երկրում» կարգախոսը այս տարի էլ «գործի է դրել» Երեւանում եւ ՀՀ գրեթե բոլոր մարզերում: 

«Երկրի օր-2011» քարոզարշավի ծրագրի մասին այսօր «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և FPWC-ի հիմնադիր-տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:
 
Բնապահպանական քարոզարշավը հանրության առավել լայն շերտերին հասու դարձնելու նպատակով Հիմնադրամը թողարկել է հեռուստատեսային սոցիալական հոլովակ: Ճանաչված մարդիկ` հանրահայտ արտիստներից ու երաժիշտներից մինչեւ առաջատար ընկերությունների ղեկավարներ, միացել են քարոզարշավին եւ սոցիալական հոլովակում պատմում են «իրենց» Երկրի օրվա մասին: 

«Բոլորս պետք է երիտասարդ սերնդի մեջ սերմանենք այն մտածողությունը, որ մեր երկրի մեծագույն հարստությունը բնության բարիքներն են: Այդ բարիքները, սակայն, սահմանափակ են, եւ հարկ է, որ խնայողաբար վերաբերվենք դրանց: Այս է պատճառը, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը` որպես գործարար կառույց, եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը շարունակաբար միավորում են իրենց ջանքերը երեխաներին բնապահպանական միջոցառումների շուրջ համախմբելու գործում: Մեր կրթական ծրագրերում մենք նախընտրում ենք ոչ այնքան տեսական դասընթացները, որքան գործնական միջոցառումները` դրանք համարելով կենսակերպի ձեւավորման առավել իրտեսական մոտեցում»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Երկրի օր-2011» քարոզարշավի օրակարգը բազմազան է ու բազմաշերտ` աղբի հավաքման, տարածքի մաքրման աշխատանքներ, ծառատունկեր, լուսանկարներչական մրցույթ («Իմ անտառը») եւ ոլորտի վերաբերյալ հանրային իրազեկության բարձրացմանը միտված այլ միջոցառումներ:

Ասուլիսից հետո Մոսկվայի տանը տեղի ունեցավ հինադրամի ստեղծած «95 ծառ» ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը: Ֆիլմը 30 րոպե տեւողությամբ վավերագրական է, որ պատմում է 95 տնկիների` Արեւմտյան Հայաստանից դեպի Երեւան կատարած հուզիչ ուղեւորության մասին: Հիմնադրամի նախաձեռնությամբ Արեւմտյան Հայաստանի տարբեր քաղաքներից բերված հենց այդ տնկիները 2010 թ-ին, որպես Ցեղասպանության 95-րդ տարելիցի յուրօրինակ խորհրդանիշ, համալրեցին Ծիծեռնակաբերդի «Հուշերի պուրակը»:    

Այս տարի, կամավորական աշխատանքներից զատ, մարդիկ Հայաստանը կանաչապատելու ծրագրին հնարավոր է միանալ նաեւ պարզապես հանգանակություն կատարելով ծառի համար: Նվիրատվությունը կարելի է անել ինչպես ինտերնետային «Paypal» մեթոդով, այնպես էլ կարճ հաղորդագրությամբ: «Paypal» վճարումները կարելի է անել նաեւ Հիմնադրամի պաշտոնական կայքէջից (www.sunchid.org)` սեղմելով «Տնկիր քո ծառը» կոճակը:
 
Տասից ավելի ծառի նվիրատվություն անող մարդկանց անունները հատուկ ցուցատախտակներով կնշվեն ծառատունկի տարածքում: Նրանք նաեւ ձեռքով վերամշակված թղթի վրա տպագրված հատուկ վկայագրեր կստանան: Այս ձեռքով պատրաստված թղթերը Հիմնադրամի «Արեւորդի» էկո-ակումբների սաների աշխատանքի արդյունքն են: Հանգանակություն արած մարդիկ կարող են գտնել իրենց ծառը Հիմնադրամի կայքէջում տեղադրված հատուկ էլեկտրոնային քարտեզի միջոցով:
 
«Երկրի օր-2011» քարոզարշավի ամենանշանակալի միոցառումներից մեկը կլինի ապրիլի 27-ին, այս տարի արդեն 2-րդ անգամ, Հայոց ցեղասպանության հիշատակման օրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հավաքված ծաղիկները կվերամշակվեն: Ըստ նախաձեռնության` ծաղկի ցողուններից պատրաստվում է պարարտախառնուրդ` հուշահամալիրի այգիների մշակման համար, իսկ ծաղկի չորացված թերթիկները «Արևորդի» էկո-ակումբների սաները օգտագործում են թղթի վերամշակման և ձեռքով պատրաստված բացիկների ձևավորման համար: Այդ թուղթն է օգտագործվում նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը` հուշագրեր, շնորհակալագրեր եւ հրավիրատոմսեր պատրաստելու համար: Հիմնադրամն այս նախաձեռնությամբ փորձ է անում ամեն տարի Ծիծեռնակաբերդում հավաքվող հազարավոր ծաղիկների` հետագայում աղբ դառնալու խնդրին առավել պատշաճ, բնապահպանական եւ ստեղծագործ լուծում առաջարկել:
 
«Երկրի օր-2011» քարոզարշավն այս տարի կամփոփվի մայիսի 8-ին Եռաբլուրում անցկացվող հանդիսավոր ծառատունկով: Արարողությանը մասնակցելու հրավիրված պետական կառույցների, առաջատար ընկերությունների, ինչպես նաեւ միջազգային կառույցների ներկայացուցիչներն այդ օրը հիշատակի ծառ կտնկեն հանուն խաղաղության:   
09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45