Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ՀԾԿՀ նախագահն անդրադարձել է գազը ռուբլիով գնելու հնարավորությանը
28/03/2022 16:35
Կիսվել

ՀԾԿՀ նախագահն անդրադարձել է գազը ռուբլիով գնելու հնարավորությանը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Գարեգին Բաղրամյանը կարծում է, որ Էկոնոմիկայի նախարարության, Կենտրոնական բանկի ներգրավմամբ պետք է քննարկում լինի՝ հասկանալու, թե ներկրվող ռուսական գազի դիմաց  ո՞ր փոխարժեքով է ավելի հարմար վճարում կատարել: Բաղրամյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ինքը նպատակահարմար համարո՞ւմ է ռուսական գազի դիմաց ռուբլիով վճարելու տարբերակը:

«Ես՝ որպես հանձնաժողովի նախագահ, իմ իրավասության շրջանակում, կգերադասեի, որ ավելի հաստատուն փոխարժեքով գնեինք գազը»,-տեսակետ հայտնեց Բաղրամյանը:

Հանձնաժողովի նախագահը դժվարացավ պատասխանել հարցին, թե գազի դիմաց ռուբլիով վճարելն ի՞նչ էֆեկտներ կստեղծի տնտեսության մեջ: Գազի դիմաց ռուբլիով վճարելը նշանակում է ռուբլիի ավելի մեծ ներհոսք, դա կլինի՝ դրակա՞ն, թե բացասակա՞ն, նա չգնահատեց, քանի որ դա դուրս է իր լիազորություններից:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է ՌԴ-ն պատրաստվում ոչ բարեկամ երկրներին գազը ռուբլիով վաճառել՝ Բաղրամյանը տեսակետ հայտնեց՝ ենթադրում է, որ դա ուղղված է նրան, որ ՌԴ-ն ուժեղացնի իր արժույթը, քանի որ տարբեր երկրներ պետք է ռուբլի գնեն, որ գազի դիմաց վճարեն, և դա ուղղակիորեն արժևորելու է ռուբլին:

«Մեր մասով՝ պետք է գնահատենք, թե մեզ համար ո՞ր փոխարժեքով է ավելի ձեռնտու գնել: Այդ հարցին կդժվարանամ պատասխանել, քանի որ դա պետք է նայել ընդհանուր մակրոտնտեսական տեսանկյունից: Կարծում եմ՝ պետք է լինի շահագրգիռ քննարկում՝  ներգրավելով թե էկոնոմիկայի նախարարությանը, թե Կենտրոնական բանկին՝ հասկանալու, թե ռուբլով անցման սխեման մեզ համար ձեռնտո՞ւ է, թե՞ ոչ»,-եզրափակեց Բաղրամյանը:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12