26/04/2011 12:16
ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎՈՒՄ Է ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՇՈՒՐՋ 900 ՄԼՆ ԲԱԺԱՆՈՐԴ
Չինաստանը մոտ ապագայում կարող է դառնալ առաջին երկիրը, որտեղ ակտիվ բջջային բաժանորդների ընդհանուր թվաքանակը կգերազանցի 900 մլն-ը: Չինաստանի Արդյունաբերության և ինֆորմացիոն տեխնոլոգիաների նախարարության հրապարակած պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն` 2011 թվականի մարտ ամսվա վերջի դրությամբ Չինաստանում բջջային կապի բաժանորդների ընդհանուր թվաքանակը կազմել է 889 մլն մարդ, ընդ որում շուրջ 30 մլն մարդ բջջային կապի բաժանորդ է դարձել հենց 2011 թվականի առաջին եռամսյակում: Կանխատեսվում է, որ Չինաստանում բջջային կապի բաժանորդների թվաքանակի աճի ներկայիս տեմպերի պահպանման պայմաններում արդեն մայիս ամսվա սկզբին Չինաստանում կհաշվառվի բջջային կապի 900 մլն ակտիվ բաժանորդ: Հատկանշական է, որ Չինաստանում բջջային կապի բաժանորդների ընդհանուր թվաքանակի կտրուկ աճ գրանցվել է հատկապես վերջին երկու տարիների ընթացքում` տարեկան 100 մլն նոր բաժանորդ:
Միևնույն ժամանակ, 2010 թվականի վերջի դրությամբ Չինաստանում բջջային կապի բաժանորդներից 303 մլն-ը հաշվառվել է նաև որպես բջջային ինտենետի բաժանորդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ գրանցել է կրկնակի աճ:
Նշենք նաև, որ ԱՄՆ-ում ներկայումս հաշվառվում է բջջային կապի 303 մլն բաժանորդ, Ռուսաստանում` 220 մլն բաժանորդ:
26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
Արծաթ
456.38
-35.58
17:27 26/11/26
17:00 26/11/26
