27/04/2011 11:46
AMAZON-Ի ԵՌՄԱՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 32.8%-ՈՎ
Ամերիկյան Amazon.com Inc. ընկերությունը, որն աշխարհի խոշորագույն օնլայն խանութի սեփականատերն է, ամփոփել է 2011 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության ներկայացրած ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթը կրճատվել է 32.8%-ով և կազմել 201 մլն դոլար: Նշենք, որ 2010 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Amazon.com-ի զուտ շահույթը կազմել էր 299 մլն դոլար:
Հաշվետու եռամսյակի արդյունքներով Amazon.com-ի վաճառքի ծավալներն աճել են 38%-ով և կազմել 9.86 մլրդ դոլար, իսկ ընկերության գործառնական շահույթը կրճատվել է 22.3%-ով` կազմելով 322 մլն դոլար:
Amazon.com-ն առաջին ինտերնետային-ծառայություններից է, որն առաջարկում է գնել լայն սպառման ապրանքներ` ինտենետի միջոցով: Ընկերությունն իր ինտերնետային առևտրի ծառայությունների միջոցով առաջարկում է ապրանքների շուրջ 34 կատեգորիա, այդ թվում գրքեր, կենցաղային տեխնիկա, խաղալիքներ, սնունդ և այլն:
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
10:50 05/09/26
10:30 05/09/26
19:47 04/09/26
