27/04/2011 15:05
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՈՒԺՔՈՒՅՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՀԱՏԿԱՑՐԵԼ Է 10 ՄԼՆ ԴՐԱՄ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ սկսվել է Հայաստանի առաջին միջազգային բուժքույրական համագումարը, որի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Ընկերությունը 10 միլիոն դրամ է հատկացրել համագումարի կազմակերպչական ծախսերը հոգալու համար:
Համաժողովին բացման ելույթով հանդես եկան ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ՀՀ Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Համագումարին նաև մասնակցեց հայ ժողովրդի մեծ բարեկամ բարոնուհի Քերոլայն Քոքսը, որը Մեծ Բրիտանիայի Թագավորական քույրական քոլեջի փոխնախագահն է:
Համագումարի նպատակն է քույրական գործի զարգացման հեռանկարների, բուժքույրերի համար հնարավոր մարտահրավերների ու դրանք հաղթահարելու ուղիների բացահայտումը, մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ապահովումը, ինչպես նաև քույրական գործի առաջընթացի ապահովումը:
«Քույրական գործն ավելին է, քան պարզապես աշխատանք: Այն առաքելություն է, որին պետք է սատարել: Առողջապահությունը մշտապես եղել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում: Մենք հավատում ենք, որ մարդկանց ունակությունների ընդլայնմանն ուղղված ծրագրերում ներդրումներ կատարելը մեր ժողովրդի ներուժը զարգացնելու լավագույն միջոցն է», – նշեց Ռալֆ Յիրիկյանը:
Համագումարի կազմակերպիչներն են` «Քույրական գործի կազմակերպիչների ասոցիացիա» ՀԿ-ն (նախագահ` բ.գ.դ. Ալինա Քուշկյան) և Երևանի «Էրեբունի» պետական բժշկական քոլեջը` Կրթության զարգացման համաշխարհային ինստիտուտի աջակցությամբ:
15/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.18
+0.9
Եվրո (EUR)
420.08
+0.85
Ռուբլի (RUR)
4.3052
+0.0055
Լարի (GEL)
139.8
+0.43
Արծաթ
735.42
-10.21
18:12 15/09/26
17:46 15/09/26
