Տնտեսական

USD BUY - 387.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 408.00+1.00 EUR SELL - 414.00+3.00
OIL:  BRENT - 71.04-1.57 WTI - 66.95-2.02
COMEX:  GOLD - 2567.40-0.19 SILVER - 30.34-0.75
COMEX:  PLATINUM - 946.00-0.01
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.34-1.36 EUR/GBP - 1.0541-0.03
FOREX:  EUR/USD - 1.0541-0.03 GBP/USD - 1.2617-0.48
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
Կառավարություն. 3.1 մլրդ դրամ՝ 1 ճանապարհահատվածի և 2 կամուրջի շինարարական աշխատանքների համար
31/03/2022 16:15
Կիսվել

Կառավարություն. 3.1 մլրդ դրամ՝ 1 ճանապարհահատվածի և 2 կամուրջի շինարարական աշխատանքների համար

Կառավարությունն ընդունել է որոշում՝ պետբյուջեով նախատեսված «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում», ինչպես նաև «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառումների կատարումն ապահովվելու նպատակով: Ըստ այդմ՝ ֆինանսնական միջոցներ կնախատեսվեն Մ-6 – Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի՝ Թումանյան համայնիքի Քարինջ, Մարց, Ահնիձոր, Լորուտ, Շամուտ և Աթան բնակավայրերի, հիմնանորոգման, Մ-4, Երևան – Սևան – Իջևան – Ադրբեջանի սահմանի հատվածում՝ Պտղնի, Աբովյան, գտնվող կամրջի և Մ- 4, Երևան – Սևան – Իջևան – Ադրբեջանի սահմանի հատվածում՝ Տավուշի մարզի Թեղուտ, գտնվող կամուրջի վերանորոգման աշխատանքների` շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման համար: Ընդհանուր առմամբ որոշմամբ նախատեսվում է հատկացնել 3,114,231,008 ՀՀ դրամ, որից շինարարական աշխատանքների իրականացման համար՝ 2,991,548,624 ՀՀ դրամ, տեխնիկական և հեղինակային հսկողության համար՝ 122,682,384 ՀՀ դրամ։ Այսպիսով՝ ֆինանսական միջոցներ կհատկացվեն այս տարի հիմնանորոգման ծրագրով նախատեսված 1 ճանապարհահատվածի և 2 տրանսպորտային օբյեկտի շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների համար:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը տեղեկացրել է, որ այս տարի պլանավորած ճանապարհների հիմնանորոգման կամ նորոգման աշխատանքներին նախապատրաստվել են դեռևս 2021 թվականից. «Ընդգրկել ենք շուրջ 568 կմ ճանապարհ, որի համար սկսվել են տարբեր նախապատրաստական աշխատանքներ՝ մրցույթներ, նախագծեր, շինարարության մրցույթ, տեխնիկական հսկողություն և այլն: Այս 568 կմ ներառում է 87 ճանապարհ, այսինքն՝ 87 վայրում շինարարություն պետք է իրականացնենք: Դրանք գտնվում են տարբեր փուլերում. մոտ 366 կմ արդեն բավական առաջ գնացել ենք, նոր ընկերություններ, կազմակերպություններ կան, պայմանագրեր ենք կնքել, մյուսները՝ ընթացքի մեջ են»:

Արդադարձ է կատարվել նաև Տաթև-Լծեն ճանապարհահատվածին, ՏԿԵ նախարարը հայտնել է, որ այդ ճանապարհները 6-ն են, և այնտեղ ամբողջ ձմեռ շինաշխատանքներ են իրականացվել. «Միայն վերջերս առատ ձյան պատճառով աշխատանքները դադարցվել են, բայց առաջիկա օրերին կրկին կշարունակվեն: Ինչ վերաբերում է Տաթև-Լծենին, ապա 19.9 մոտ 20 կմ-ց 15.2 կմ ամբողջովին պատրաստ է: Ընդ որում՝ մեկ շինարարական ընկերություն իր ամբողջ հատվածը պատրաստել է և վերջնական շտկումներն է անում ասֆալտապատման աշխատանքների համար: Վերին Խոտանանի առումով 11 կմ միջանցիկ ճանապարհ ենք կառուցում: Արդյունքում՝ բեռնատարները գյուղից դուրս կբերվեն: Բացի այդ, այս պահին գործող հատվածում կա 16 ոլորան, փոխարենը նոր հատվածում կունենանք 6 ոլորան»:

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88