Աշխարհ

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 378.50+0.00
EUR BUY - 433.00+3.00 EUR SELL - 437.00+1.00
OIL:  BRENT - 109.55+2.27 WTI - 98.09+4.17
COMEX:  GOLD - 4576.30-0.53 SILVER - 69.53-1.93
COMEX:  PLATINUM - 1920.10-4.61
LME:  ALUMINIUM - 3252.00-4.34 COPPER - 12146.50-4.92
LME:  NICKEL - 16984.00-1.23 TIN - 43540.00-6.82
LME:  LEAD - 1887.50-2.18 ZINC - 3071.50-4.83
FOREX:  USD/JPY - 159.22+0.59 EUR/GBP - 1.157+0.11
FOREX:  EUR/USD - 1.157+0.11 GBP/USD - 1.334-0.48
STOCKS RUS:  RTSI - 1065.32-2.11
STOCKS US: DOW JONES - 45577.47-0.96 NASDAQ - 21647.61-2.01
STOCKS US: S&P 500 - 6506.48-1.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 53372.53+0.00 TOPIX - 3609.40+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25277.32-0.88 SSEC - 3957.05-1.24
STOCKS EUR:  FTSE100 - 9918.33-1.44 CAC40 - 7665.62-1.82
STOCKS EUR:  DAX - 22380.19-2.01
20/03/2026  CBA:  USD - 377.5+0 GBP - 504.94+3.62
20/03/2026  CBA:  EURO - 436.31+3.17
20/03/2026  CBA:  GOLD - 55834-3272 SILVER - 845.94-108.02
ՌԱԶՄԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ ՊԱՏՎԵՐՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ BOEING-Ի ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 13%-ՈՎ
28/04/2011 12:07
Կիսվել

ՌԱԶՄԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ ՊԱՏՎԵՐՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ BOEING-Ի ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 13%-ՈՎ

2011թ.-ի առաջին եռամսյակի ընթացքում ամերիկյան ավիատիեզերական խոշորագույն ընկերության՝ Boeing-ի զուտ շահույթն աճել է 13%-ով և կազմել 586 մլն ԱՄՆ դոլար: Այս տվյալներն ավելի «լավն» էին, քան վերլուծաբանների սպասումները: Ընկերության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ  Boeing-ը կարողացել է ապահովել ֆինանսական ցուցանիշների աճ` առավելապես քաղաքացիական ինքնաթիռների պատվերների կրճատումը զինվորական ինքնաթիռների պատվերներով «փոխհատուցելու» շնորհիվ:

Հաշվետու եռամսյակում Boeing ընկերության եկամուտները կրճատվել են 2%-ով և կազմել 14,9 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ գործառնական գործունեությունից ստացված շահույթը կրճատվել է 15%-ով՝ կազմելով 1 մլրդ ԱՄՆ դոլար:

Պաշտոնական տվյալների համաձայն` աշխարհում շահագործվող  քաղաքացիական ինքնաթիռների 75%-ը Boeing ընկերության արտադրության են:

Նշենք, որ Boeing-ը աշխարհի խոշորագույն ավիատիեզերական կազմակերպություններից մեկն է, որն արտադրում հեռահաղորդակցության արբանյակներ, քաղաքացիական և ռազմական ինքնաթիռներ  և այլն:

20/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.5
+0
Եվրո (EUR)
436.31
+3.17
Ռուբլի (RUR)
4.4892
+0.0786
Լարի (GEL)
138.97
+0.47
55834
-3272
Արծաթ
845.94
-108.02