Տնտեսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 39161.34+1.19 TOPIX - 2726.74+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 19883.13+0.82 SSEC - 3351.26-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
23/12/2024  CBA:  USD - 395.58+0.53 GBP - 496.33+2.24
23/12/2024  CBA:  EURO - 411.09+0.63
23/12/2024  CBA:  GOLD - 33276.51+349.41 SILVER - 366.22-8.34
ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ
28/04/2011 16:02
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ

Կառավարության ղեկավարն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին: Ողջունելով հյուրին կառավարությունում և շնորհավորելով Հայաստանում Վրաստանի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, վարչապետ Սարգսյանը կարևորել է երկու պետություններում դեսպանատների աշխատանքը, քանզի Հայաստանի և Վրաստանի դեսպանները ամեն օր զբաղվում են առարկայական հարցերով, որոնք առնչվում են մեր քաղաքացիների շահերի հետ: «Մենք առանձնահատուկ հարգալից վերաբերմունք ունենք վրաց ժողովրդի նկատմամբ: Ուրախ եմ, որ քաղաքական բարձր մակարդակով այդ հարաբերությունները պահպանվում և ամրապնդվում են»,- ասել է Տիգրան Սարգսյանը: 
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Թենգիզ Շարմանաշվիլին նշել է, որ մեր ժողովուրդների միջև ձևավորված պատմական բարիդրացիական հարաբերությունները, որոնք ամրապնդվում են երկու պետությունների ղեկավարների շնորհիվ, առավել պարտավորեցնում են երկու երկրների դեսպաններին աշխատել հանուն դրանց խորացման:
Զրուցակիցները քննարկել են Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրիի այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, որոնք մասնավորապես վերաբերում են միասնական մաքսային ծառայության ձևավորմանը և մարդատար, տրանզիտ իրականացնող, բեռներ տեղափոխող մեքենաների՝ հայ-վրացական սահմանի հատման կարգին վերաբերող խնդիրներին: 
Կառավարության ղեկավարը նշել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր, որոնք հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի, հերթական` 9-րդ նիստի քննարկման օրակարգի մաս կլինեն:
AMP
23/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.58
+0.53
Եվրո (EUR)
411.09
+0.63
Ռուբլի (RUR)
3.93
+0.08
Լարի (GEL)
141.20
-0.02
33276.51
+349.41
Արծաթ
366.22
-8.34