29/04/2011 12:10
FACEBOOK -Ի ԲԱԺՆԵՏԵՐԵՐԸ «ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ» ՎԱՃԱՌԵԼ ԻՐԵՆՑ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ
Facebook սոցիալական կայքի որոշ բաժնետերեր մտադրություն են հայտնել երկրորդային շուկայում վաճառել իրենց բաժնետոմսերը` 1 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով: Հատկանշական է, որ աշխարհի խոշորագույն և ամենատարածված սոցիալականն կայքի բաժնետերերը «փորձել էին» իրացնել իրենց փաթեթները՝ ելնելով Facebook-ին տրված ամենաբարձր արժեքից՝ 90 մլրդ ԱՄՆ դոլար: Սակայն, գնորդներ չգտնելով` նրանք համաձայնության եկան` հիմք ընդունել Facebook-ի շուկայական արժեքի ավելի ցածր մակարդակ՝ 70 մլրդ ԱՄն դոլար: Եթե գործարքը կայանա, վերջինս կդառնա սոցիալական կայքերի բաժնետոմսերով գործարքների մեջ ամենախոշորը: Ներկա պահին բաժնետերերը սպասում են կայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի և ֆինանսկան տնօրենի կողմից գործարքի հաստատմանը:
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
Արծաթ
663.46
-6.37
