Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՄՆ ՓՈԽՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԱԼԻՆ
30/04/2011 11:35
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՄՆ ՓՈԽՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԱԼԻՆ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ` ապրիլի 29-ին, ընդունել է եվրոպական և եվրասիական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Թինա Քեյդենաուին:  Վարչապետը ողջունել է տիկին Քեյդենաուին ՀՀ կառավարությունում և նշել, որ նմանօրինակ քննարկումները հնարավորություն են տալիս գործակցությունն առաջ տանել:
 
Եվրոպական և եվրասիական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ նախորդ` 2009թ. հոկտեմբերին կայացած հանդիպման ընթացքում տեղի ունեցած արդյունավետ քննարկումից հետո շատ բան է արվել:
 
Այնուհետև կառավարության ղեկավարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում ընթացող բարեփոխումները, որոնց արդյունքները, չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությանը, տեսանելի հեռանկարում շոշափելի են լինելու: Այդ բարեփոխումների մի մասն իրականացվել են ԵՄ-ի և ԱՄՆ-ի տեխնիկական օժանդակության շնորհիվ: Դրանք վերաբերում են ժողովրդավարության, մարդու իրավունքների և դատական համակարգի խնդիրներին: Այդ համատեքստում վարչապետ Սարգսյանն անդրադարձել է պետական և հանրային ոլորտներում ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերին, որոնց նպատակը քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարելավումն ու պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է, մասնավորապես, կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը:
 
Խոսելով Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարների մասին` վարչապետը կարևոր է համարել տնտեսության դիվերսիֆիկացումն ու այն հանգամանքը, որ վերջին շրջանում լուրջ աշխատանք է տարվում տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման, զբոսաշրջության ոլորտներում:
 
Թինա Քեյդենաուն ողջունել է կառավարության ղեկավարի մոտեցումները և գործադիրի ջանքերը բարեփոխումների իրականացման ուղղությամբ և նշել, որ դրանք լիակատար աջակցություն կստանան:
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08