Գեղարքունիքի մարզում մեկնարկել է գարնանացանը
Ապրիլի առաջին օրերից սկսած՝ Գեղարքունիքի մարզի տնտեսություններում մեկնարկել է գարնանացանը։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանոսւթյան վարչությունից, գարնանացանի աշխատանքներն առայժմ ընթանում են ցածրադիր գոտիներում։ Հիմնականում ցանվում է հացահատիկ։ «Վերջին մի քանի օրերի ընթացքում գարնանացանը հիմնականում ընթանում է ցածրադիր գոտիներում, որոնք արդեն ազատվել են ձյան ծածկույթից։ Էական աշխատանք հատկապես նկատվում է Մասրիկի հարթավայրում։ Եղած տեխնիկան եւ սերմացուն բավարար են՝ գարնանացանի աշխատանքներն իրականացնելու համար։ Ապրիլի 7-ի դրությամբ արդեն կատարվել է շուրջ 250 հեկտար գարնանացան։ Հողի խոնավությունը հիմա չափազանց նպաստավոր է գարնանացանի, ինչպես նաեւ աշնանացանի կենսունակության ապահովման համար։ Գարնանացանը մարզում թափ կհավաքի ապրիլի երկրորդ տասնօրյակից , տեղումների դադարից հետո»,-ներկայացրեց Մարտին Պետրոսյանը։
Խոսրով Խլղաթյան