Աշխարհ

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
LG ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ
02/05/2011 12:14
Կիսվել

LG ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ

Հարավկորեական LG Electronics ընկերությունն ամփոփել է 2011 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները` «հիասթափեցնելով» վերլուծաբաններին: Հաշվետու եռամսյակի արդյունքներով ընկերությունը կրել է 15 մլն դոլարի (15.8 մլրդ վոն) զուտ վնաս` այն դեպքում, երբ վերլուծաբաններն այս երեք ամիսների համար կանխատեսել էին զուտ շահույթի ստացում` 56.6 մլրդ վոնի շրջանակներում: Նշենք, որ նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածում LG Electronics ընկերությունն ապահովել էր զուտ շահույթ` 674.6 մլրդ վոն մակարդակում:
 
2011 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով LG Electronics ընկերության հասույթը նախորդ տարվա համեմատությամբ փոքր-ինչ կրճատվել է և կազմել 12 մլրդ դոլար, իսկ գործառնական շահույթն աճել է շուրջ 73%-ով:
 
Ինչպես նշվում է ընկերության պաշտոնական հայտարարության մեջ` ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին ֆինանսական խնդիրներ են գրանցել ընկերության բոլոր բիզնես-ուղղությունները, ընդ որում  LG Electronics-ի` բջջային հեռախոսների մշակմամբ և արտադրությամբ զբաղվող ստորաբաժանումը վնասով է աշխատում արդեն չորրորդ եռամսյակն անընդմեջ: Հաշվետու եռամսյակում այս ստորաբաժանումը կրել է շուրջ 100 մլն դոլարի վնաս, ինչն առավելապես արդյունք է բջջային հեռախոսների վաճառքի ծավալների անկման: Այսպես, հունվար-մարտ ամիսների արդյունքներով  LG Electronics  ընկերությունը գրանցել է բջջային հեռախոսների իրացման ծավալների 10% անկում: Ընկերությունը եռամսյակային կտրվածքով վաճառել է 24,5 մլն բջջային հեռախոս:
03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41