Պաշտոնական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 426.00+1.00
OIL:  BRENT - 82.38-1.22 WTI - 78.18+0.23
COMEX:  GOLD - 4340.70+2.33 SILVER - 63.33+3.08
COMEX:  PLATINUM - 1759.60+0.55
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.76-0.39 EUR/GBP - 1.1558+0.32
FOREX:  EUR/USD - 1.1558+0.32 GBP/USD - 1.3488+0.30
STOCKS RUS:  RTSI - 874.64-1.12
STOCKS US: DOW JONES - 54036.93+0.28 NASDAQ - 26690.62+1.30
STOCKS US: S&P 500 - 7757.64+0.62
STOCKS JAPAN:  NIKKEI - 65606.71-0.12 TOPIX - 4074.93+0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 25668.03+0.54 SSEC - 3940.04+1.02
STOCKS EUR:  FTSE100 - 10901.09+0.31 CAC40 - 8714.93+0.17
STOCKS EUR:  DAX - 26319.45+0.69
07/08/2026  CBA:  USD - 366.17-0.08 GBP - 492.1-0.98
07/08/2026  CBA:  EURO - 422.12-0.61
07/08/2026  CBA:  GOLD - 50244+710 SILVER - 726.78+5.37
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՍՕՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԺԱՄԱՆԵԼ Է ՇՎԵՅՑԱՐԻԱ
02/05/2011 21:42
Կիսվել

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՍՕՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԺԱՄԱՆԵԼ Է ՇՎԵՅՑԱՐԻԱ

Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հրավերով, Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով ժամանել է Ժնև: Այցի շրջանակում Հանրապետության ղեկավարն այցելել է Գրքի և մամուլի 25-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառ: Ցուցահանդեսում շրջելուց հետո, Նախագահն իր տպավորություններն է ներկայացրել, նշելով, որ այն հայատառ գրատպության 500-ամյակին ու 2012թ. Երևանի՝ համաշխարհային գրքի մայրաքաղաքի պատվավոր կոչմանը նախորդող շատ կարևոր իրադարձություն է: Սերժ Սարգսյանն ուրախությամբ է փաստել, որ Հայաստանը ցուցահանդեսի հոբելյանական 25-րդ տարում Ժնևում ներկայացված է պատվավոր հյուրի կարգավիճակով: «Մեզանում գրքի նկատմամբ ակնածանքը խոր և դարերի պատմություն ունեցող արմատներ ունի և գալիս է այն ժամանակներից, երբ նորաստեղծ Հայոց այբուբենով գրվեց առաջին հայերեն գիրքը, որն Աստվածաշնչի թարգմանությունն էր: Գրեթե միաժամանակ ստեղծվեցին հայ գրականության գլուխգործոցներ, որոնք շատ առումներով կատարյալ ուսումնական ձեռնարկներ են նաև այսօր: Ընդհանրապես, հայ ժողովրդի ընթացքը, հետագա մեր բոլոր թռիչքների ելման կետը հենց 5-րդ դարի սխրանքն էր, որ իրականացրեցին մեր մեծ երախտավորները: 
Ինչպես գիտենք, հաջորդ տարի մենք նշելու ենք հայատառ գրատպության 500-ամյակը: Տպավորությունս այն է, որ ժամանակին գրատպության գյուտի իրականացրած հեղափոխությունն իր ընդգրկումով նման է այսօրվա համակարգչային հեղափոխությանը: Յուրաքանչյուր ժամանակաշրջան բերում է իր պահանջները, բայց հայերի համար գրքի մշակույթի չափանիշը բոլոր ժամանակներում եղել և մնում է Եվրոպան, և խորհրդանշական է ու օրինաչափ, որ մենք այսօր այստեղ ենք գտնվում: 2012թ. Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված է համաշխարհային գրքի մայրաքաղաք, նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ, ցուցահանդեսներ, համերգներ: Մեծ հոբելյանները և նման ձեռնարկները մենք համարում ենք շատ գեղեցիկ առիթ՝ հատկապես նոր սերնդին գրքի հետ կապելու համար: Մեզ համար ընթերցող հասարակություն ունենալը կենսական պայման է: Չկարդացող Հայաստան պարզապես չի կարող լինել: Մենք նաև օգտագործում ենք այս առիթը՝ կարգի բերելու մեր գրադարանները, նորոգելու և բացելու նոր գրախանութներ, գրքի կենտրոններ: Արդեն գրեթե ավարտված են Մատենադարան թանգարան-ինստիտուտի նոր շենքի շինարարական աշխատանքները: Եվ այդ նոր շենքի չափերը, ծավալը երեք անգամ ավելի են, քան այսօր գործող ձեզ ծանոթ Մատենադարանի չափերը: Շուտով մենք սկսելու ենք Մատենադարանի գործող՝ հին շենքի վերանորոգման աշխատանքները, որպեսզի արդեն աշնանն ունենանք ինչպես գրքի պահպանման, ուսումնասիրման, պրոպագանդման ժամանակակից կենտրոն, այնպես էլ մեծ ցուցասրահներ՝ նախկին շենքում: Ամբողջովին կվերանորոգվի մեր Հանրային գրադարանի գլխավոր մասնաշենքը և Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանի շենքը: Կվերանորոգվեն նաև տասը մարզային գրադարաններ: Գրական միջազգային ծրագրերի շրջանակներում աշխարհի տարբեր երկրներից Երևան կժամանեն գրողներ, ովքեր համատեղ կքննարկեն իրենց նոր ու նորարարական գաղափարները, ժամանակակից գրականության խնդիրները և, իհարկե, դրանց լուծմանն առնչվող թեմաներ: 2012թ. պատեհ առիթ է մեր գրական ժառանգությունն աշխարհին ներկայացնելու համար: Հայ միտքն ու հոգին ստեղծել են գործեր, որոնք արժանի են միջազգային ուշադրության և ճանաչման»,-ասել է Նախագահ Սարգսյանը: 
Հանրապետության ղեկավարը շրջել է ցուցահանդեսի հայկական տաղավարում, ծանոթացել՝ Հայաստանի և Սփյուռքի հրատարակչությունների տպագրած գրքերին, դիտել «Հայաստանի 12 մայրաքաղաքները» ցուցադրությունը, նաև այցելել Նարեկ Ավետիսյանի «Սիմուլակրում» խորագիրը կրող ժամանակակից արվեստի ցուցահանդես: 
Շվեյցարիայի Համադաշնության մայրաքաղաքում Նախագահ Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձան-խաչքարին, նաև՝ հանդիպում ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Վաղը նախատեսված են Հանրապետության ղեկավարի հանդիպումները Շվեյցարիայի Համադաշնության բարձրագույն ղեկավարության հետ:
07/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.17
-0.08
Եվրո (EUR)
422.12
-0.61
Ռուբլի (RUR)
4.4525
-0.0364
Լարի (GEL)
139.73
-0.1
50244
+710
Արծաթ
726.78
+5.37