2022թ. հունվար-փետրվարին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 21.9%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արտադրվել է 1,678.9 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 21.9%-ով։
Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունն աճել է 44.8%-ով և կազմել 830.7 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունը նվազել է 4.4%-ով և կազմել 217.8 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունն աճել է 7.3%-ով և կազմել 608.1 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունն աճել է 2.0 անգամ և կազմել 0.8 մլն կՎտ ժամ, իսկ արևային էլեկտրակայանների արտադրությունն աճել է 2.7 անգամ և կազմել 21.5 մլն կՎտ ժամ։