Այլ Լուրեր

USD BUY - 386.00+0.50 USD SELL - 388.50+0.00
EUR BUY - 417.00+3.00 EUR SELL - 420.00-2.00
OIL:  BRENT - 75.57+1.11 WTI - 72.23+1.29
COMEX:  GOLD - 2666.10-2.80 SILVER - 31.18-3.20
COMEX:  PLATINUM - 993.20+0.09
LME:  ALUMINIUM - 2615.50-1.67 COPPER - 9343.00-4.06
LME:  NICKEL - 16127.00+0.02 TIN - 31347.00-3.10
LME:  LEAD - 2048.00+0.99 ZINC - 2973.00-4.20
FOREX:  USD/JPY - 154.3+0.33 EUR/GBP - 1.0738-0.20
FOREX:  EUR/USD - 1.0738-0.20 GBP/USD - 1.2916+0.14
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43729.93+3.57 NASDAQ - 18983.47+2.95
STOCKS US: S&P 500 - 5929.04+2.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 39381.41-0.25 TOPIX - 2743.08+1.00
STOCKS CHINA:  HANG SENG - 20953.34+2.02 SSEC - 3470.66+2.57
STOCKS EUR:  FTSE100 - 8166.68-0.07 CAC40 - 7369.61-0.51
STOCKS EUR:  DAX - 19039.31-1.13
07/11/2024  CBA:  USD - 387.23-0.13 GBP - 499.68+0.53
07/11/2024  CBA:  EURO - 416.43+0.33
07/11/2024  CBA:  GOLD - 33118.78-1,036.70 SILVER - 395.90-10.72
ԵՊՀ-ում տեղի ունեցավ ծրագրավորման միջազգային թիմային ICPC մրցույթի Հյուսիսային Եվրասիայի տարածաշրջանային եզրափակիչ փուլի բացման արարողությունը
12/04/2022 17:52
Կիսվել

ԵՊՀ-ում տեղի ունեցավ ծրագրավորման միջազգային թիմային ICPC մրցույթի Հյուսիսային Եվրասիայի տարածաշրջանային եզրափակիչ փուլի բացման արարողությունը

Ծրագրավորման միջազգային թիմային ICPC (International Collegiate Programming Contest in Armenia, «ԱյՍիՓիՍի») մրցույթի՝ Հյուսիսային Եվրասիայի տարածաշրջանային եզրափակիչ փուլը կանցկացվի 2022 թ.-ի ապրիլի 13-ին միաժամանակ 5 քաղաքներում՝ Սանկտ Պետերբուրգ, Բառնաուլ, Ալմաթի, Մինսկ և Երևան։ Երևանյան մրցույթի կազմակերպիչներն են Երևանի պետական համալսարանը և CodeSignal («ՔոդՍիգնալ») ընկերությունը։

Մրցույթին ընդառաջ՝ ԵՊՀ-ում տեղի ունեցավ Հյուսիսային Եվրասիայի տարածաշրջանային եզրափակիչ փուլի բացման արարողությունը: Ի դեպ, այս օլիմպիադայում Հայաստանը հանդես է գալիս հենց Հյուսիային Եվրասիայի տարածաշրջանի կազմում, որտեղ մրցում են նաև Ռուսաստանի, Ղազախստանի, ՀՀ հարևան պետությունների, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Մերձբալթյան երկրների ներկայացուցիչները։

Մրցույթին մասնակցում է 111 երկիր։ Իր ձևաչափում սա ամենահայտնի ու կարևոր մրցույթն է, որին մասնակցում են աշխարհի ամենահեղինակավոր համալսարանները, օրինակ, Սթենդֆորդի համալսարանը, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը և այլն։

«Այս տարի մեր շանսերը կրկնապատկված են. Հայաստանն օլիմպիադայում կներկայանա լավ պատրաստված, ուժեղ թիմերով։ Հարցն այն է, թե այդ երկուսից որը կանցնի եզրափակիչ։ Կիսաեզրափակչին մասնակցում է 300-ից ավելի թիմ։ Հույս ունենք՝ կունենանք մեդալներ։ Մինչ այս մեր լավագույն արդյունքը 300-ի մեջ եղել է 17-րդը։ Բայց դեռ չի եղել, որ Հայաստանի որևէ թիմ մեդալ ստանա», – ասում է նախկինում այս մրցույթին մասնակցած Ալբերտ Սահակյանը, ով այժմ երևանյան մրցույթի կազմակերպիչ CodeSignal ընկերության ներկայացուցիչն է։

ԵՊՀ-ում տեղի ունեցավ ծրագրավորման միջազգային թիմային ICPC մրցույթի Հյուսիսային Եվրասիայի տարածաշրջանային եզրափակիչ փուլի բացման արարողությունը

«Բոլոր հեղինակավոր ընկերությունները նախընտրում են այսպիսի օլիմպիականներ ունենալ իրենց աշխատակիցների շարքում։ Այնպես որ, այս մրցույթին մասնակցելը նաև լավ աշխատանք ունենալու շատ մեծ հնարավորություն է ընձեռում։ Եթե ձեր ռեզյումեում գրեք, որ այսպիսի օլիմպիադայում եզրափակիչ եք հասել, ապա խոշոր կազմակերպություններում աշխատանքի ընդունվելու շանսը մեծանում է։ Բացի այդ, մրցույթում առաջադրված խնդիրները լուծելու կարողությունը հնարավորություն է տալիս լուծել նաև բիզնես-խնդիրներ», – նշում է Ալբերտը

ԵՊՀ ծրագրավորման օլիմպիադայի թիմերի մարզիչ, դասախոս Արմեն Անդրեասյանի մարզած թիմերն այս մրցույթին մասնակցում են 2003-ից։ Վերջինս նկատում է՝ ծրագրավորման ոլորտը Հայաստանում զարգացման մեծ ներուժ ունի։

«Կարելի է համարել, որ այս մրցույթը «սպորտային» ծրագրավորման մրցույթ է։ Հաղթում են այն թիմերը, որոնք կազմակերպված ու արագ են աշխատում և իրենց գործը ճշգրիտ են կատարում», – ասում է Անդրեասյանն ու Հայաստանը ներկայացնող թիմերին հաջողություն մաղթում ծրագրավորման ստուգատեսում։

Մրցույթի ընթացքում, բացի տարածաշրջանային փուլի հաղթող 12 մեդալակիրներին որոշելուց, որոշվելու են նաև եզրափակիչ փուլի մասնակիցները։ Եզրափակիչը տեղի է ունենալու 2023 թվականին Եգիպտոսում։

Հիշեցնենք, որ ICPC-ն ծրագրավորման ալգորիթմիկ մրցաշար է՝ նախատեսված ուսանողների համար։ Մրցույթի ընթացքում տարբեր համալսարաններ ներկայացնող թիմերը փորձում են լուծել իրական խնդիրներ՝ զարգացնելով այնպիսի որակներ, ինչպիսիք են համագործակցությունը, ստեղծարարությունը, նորարարությունը և ճնշման տակ աշխատելու կարողությունը: Անընդհատ վարժման և մրցումների միջոցով թիմերը մարտահրավեր են նետում միմյանց՝ հնարավորինս բարձրացնելով նշաձողը։ Այսպիսով, ICPC-ն աշխարհի ամենահին, ամենամեծ և ամենահեղինակավոր ծրագրավորման մրցույթն է։

ԵՊՀ-ում տեղի ունեցավ ծրագրավորման միջազգային թիմային ICPC մրցույթի Հյուսիսային Եվրասիայի տարածաշրջանային եզրափակիչ փուլի բացման արարողությունը

07/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.23
-0.13
Եվրո (EUR)
416.43
+0.33
Ռուբլի (RUR)
3.95
+0.01
Լարի (GEL)
141.84
-0.40
33118.78
-1,036.70
Արծաթ
395.90
-10.72