Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Հայկական արտադրանքը խանութներում կառանձնանա հատուկ տարբերանշաններով
12/04/2022 19:39
Կիսվել

Հայկական արտադրանքը խանութներում կառանձնանա հատուկ տարբերանշաններով

Հայկական արտադրանքը խթանելու և հանրությանը ներկայացնելու  համար Էկոնոմիկայի նախարարությունը մի շարք առևտրի կետերում և հայկական արտադրության հագուստի խանութներում իրականացնում է իրազեկման արշավ՝ բոլոր հայկական արտադրանքների դիմաց փակցնելով նոր դիզայներական տարբերակող տարբերանշաններ:

Արմենպրեսի հաղորդմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի քարտուղար Գայանե Անտոնյանը նշեց, որ  ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը 2021 թվականին մեկնարկել էր «Made in Armenia» նախագիծը, որի նպատակն է լայն հանրությանը իրազեկել հայկական արտադրության մասին և բարձրացնել հայկական արտադրանքի վարկանիշը ՝ ներկայացնելով բոլոր  որակյալ և նորարար արտադրանքները:

Նա ասաց, որ նախագծի ընթացքում հասցրել են շփվել բազմաթիվ արտադրողների, սպառողների հետ և հասկացել են, որ կա մեկ ընդհանուր խնդիր՝ դա իրազեկվածության ցածր մակարդակն է: Նախագծի գլխավոր նպատակն է ստեղծել մեկ հարթակ, որի միջոցով կարող են սպառողներն ու արտադրողները կապ հաստատել  միմյանց հետ և տեղեկանալ ամենաթարմ հայկական արտադրանքների, ինչպես նաև ծառայությունների մասին:

Գայանե Անտոնյանի խոսքով՝ «Made in Armenia» նախագծի շրջանակում նախաձեռնել են աշխատանք սուպերմարկետների և խանութների ցանցերի հետ և  այժմ ունեն համագործակցություն երկու սուպերմարկետի ցանցի և մի շարք հայկական արտադրության  հագուստի խանութների հետ:

«Համագործակցությունը կայանում է հետևյալի մեջ. բոլոր հայկական ապրանքների գնապիտակների կողքին ունենում ենք «Made in Armenia» նախագծի կողմից ձևավորված դիզայներական պիտակներ, և այդ պիտակների նպատակն է սպառողներին ուղղորդել, որպեսզի գնեն հայկականը և գնումներ կատարելիս ուշադրություն դարձնեն ապրանքի ծագման երկրին և նախապատվությունը տան հայկականին: Կարծում եմ, որ մենք բոլորս պետք է համախմբվենք մեկ գաղափարի շուրջ, այն է՝ ամուր պետության հիմքում կայուն և ամուր տնտեսությունն է, իսկ տնտեսության հիմքում զարգացած տեղական արտադրությունը»,-եզրափակեց նա:

Սուպերմարկետների և հայկական արտադրության հագուստի խանութների աշխատողների խոսքերով՝ վերջին տարիներին հայկական արտադրանքի հանդեպ ուշադրությունը զգալի մեծացել է, և  նման տարբերակող և աչքի ընկնող պիտակները նույնպես մեծ դեր ունեն:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12