04/05/2011 12:32
«ՎԱՌԵԼԻՔԻ ՊԵՏԱԿԱՆԱՑՈՒՄ». ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԲԵՆԶԻՆԻ ՀԱՄԱՐ ԿՍԱՀՄԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԳԻՆ
Հունաստանը մտադիր է պետական վերահսկողություն սահմանել բենզինի գների նկատմամբ: Նման հայտարարությամբ հանդես է եկել երկրի Տարածքային զարգացման և մրցունակության նախարարությունը` փաստելով, որ Հունաստանի 13 շրջաններում, ներառյալ զբոսաշրջության տեսանկյունից ամենաակտիվ քաղաքները, կսահմանվի բենզինի գնի առավելագույն շեմ: Նախատեսվում է, որ Հունաստանում բենզինի պետական գները կտատանվեն մեկ լիտրի դիմաց 1.724-1.788 եվրոյի սահմաններում: Հատկանշական է, որ որոշ շրջաններում էլ պետական մակարդակով կվերահսկվեն բենզինի մեծածախ գները:
Հունաստանում վերջին երկու տարիների ընթացքում գրանցվել է ավտոմեքենաների վառելիքի գների շարունակական աճ, ինչը պայմանավորված է եղել ինչպես համաշխարհային շուկայում նավթի գներով աճով, այնպես էլ Հունաստանի կառավարության կողմից հարկերի դրույքաչափերի բարձրացմամբ:
Նշենք նաև, որ Հունաստանի Տարածքային զարգացման և մրցունակության նախարարությունը դեռևս չի հստակեցնում բենզինի պետական գների վերահսկողության ժամկետները: Վերլուծաբանները կարծում են, որ այդ ժամկետները կլինեն «անորոշ երկար»:
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
10:50 05/09/26
10:30 05/09/26
19:47 04/09/26
