Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի` ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ԱՌԱՋԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ
05/05/2011 18:14
Կիսվել

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի` ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ԱՌԱՋԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, հայտարարում է Երևանի կենտրոնում` Սայաթ-Նովա 12 հասցեում բոլոր ծառայությունների մատուցումը մեկ տեղում համադրող սպասարկման կենտրոնի պաշտոնական բացման մասին: Այն կգործի շաբաթական յոթ օր, օրը 16 ժամ` 08:00-ից մինչև 24:00:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հետաքրքիր մոտեցում է որդեգրել սպասարկման կենտրոնի ձևավորման հարցում` որակական նոր չափանիշ սահմանելով Հայաստանի բջջային հեռահաղորդակցության ոլորտում: Այս կենտրոնն առաջինն է իր տեսակի մեջ. տարածքն այստեղ կազմակերպված է այնպես, որ գրավիչ և հանգիստ միջավայրում հաճախորդը կարողանա լիովին վայելել ընկերության ծառայություններին ու առաջարկվող տեսականուն ծանոթանալու, ինչպես նաև փորձարկելու ողջ ընթացքը:

Այս սպասարկման կենտրոնում կիրառված մի շարք լուծումների շնորհիվ, հեռախոսասարքերը, անլար մոդեմները և բաժանորդների համար նախատեսված ուղեցույցները ներկայացված են առավել մատչելի կերպով` հաղորդելով այն ջերմությունը, հոգատարությունն ու հուսալիությունը, որ բնորոշ են ՎիվաՍել-ՄՏՍ ապրանքանիշին: Այստեղ լուծված են ոչ միայն տեխնոլոգիական վերջին նվաճումների հիման վրա ստեղծված սարքերի` բաժանորդին պատշաճ կերպով ներկայացնելու, այլև վերջինիս առավելագույն հարմարավետություն ապահովելու խնդիրները:

Կենտրոնում տեղադրված են հպումային էկրանով ինքնասպասարկման սարքավորումներ, որոնք այցելուներին թույլ են տալիս ծանոթանալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծառայությունների ամբողջ տեսականուն: Այստեղ նաև գործում է հերթերի կառավարման ձայնային համակարգ: Նորաբաց սպասարկման կենտրոնում ներկայացված է ընկերության ծառայությունների ամբողջ տեսականին` միջազգային ռոումինգ, հետվճարային և կանխավճարային փաթեթները` համապատասխան սակագնային պլաններով, տարբեր արժեքի վերալիցքավորման քարտերը, ինչպես նաև վճարումների ընդունման, հեռախոսահամարի ընտրության ծառայությունները, տվյալների փոխանակման սակագնային պլանները` 3G մոդեմների և Wi-Fi երթուղիչների ընտրության հնարավորությամբ, ամենաբազմազան հեռախոսներ և աքսեսուարներ, և շատ ավելին:

Այստեղ հաճախորդն ունի ընտրություն` դիմել բարձր որակավորում ունեցող աշխատակիցներին կամ տեղադրված էլեկտրոնային սարքերի միջոցով ինքնուրույն ծանոթանալ և ընտրել իրենց կարիքներին առավել համապատասխան ծառայությունները: Այս սպասարկման կենտրոնը բաց է թե° անհատ, և թե՛ կորպորատիվ բաժանորդների առջև:

«Սպասարկման որակը բիզնեսի ամենակարևոր մրցակցային առավելությունն է, և նորարարական միջավայրով և ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով հագեցած այս նորաբաց սպասարկման կենտրոնը Հայաստանում որակի նոր չափանիշ է սահմանում հաճախորդների սպասարկման ոլորտում: Ընդհանրապես, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանկացած սպասարկման կենտրոնում մեկտեղված են բազմաթիվ ծառայություններ, ինչպես նաև առկա է շարժական կապի համար նախատեսված սարքերի լայն  ընտրություն», – նկատեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Մենք հետևողականորեն աշխատում ենք սպասարկման կենրոնների թիվն ավելացնելու ուղղությամբ: Մեր սպասարկման ցանցը գործում է երկրի ամբողջ տարածքում»,-ավելացրեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը:

Հայաստանի առաջատար բջջային օպերատորն ունի սպասարկման ամենալայն ցանցը` սպասարկման 105 կենտրոն:

Հիշեցնենք նաև, որ 2010-ի նոյեմբերին Հայաստանում բջջային հեռահաղորդակցության ոլորտում առաջին անգամ, ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստացավ բարձրորակ ծառայությունների մատուցման, ինչպես նաև համակարգված և հետևողական բաժանորդամետության ISO 9001:2008 վկայական:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45