Տնտեսական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 365.00-0.50
EUR BUY - 422.00+3.00 EUR SELL - 426.50+1.50
OIL:  BRENT - 91.79+0.16 WTI - 85.82+0.25
COMEX:  GOLD - 4493.00+3.35 SILVER - 65.73+2.80
COMEX:  PLATINUM - 1816.70+5.15
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.43-0.62 EUR/GBP - 1.1676+0.84
FOREX:  EUR/USD - 1.1676+0.84 GBP/USD - 1.3611+0.55
STOCKS RUS:  RTSI - 803.89+1.17
STOCKS US: DOW JONES - 53463.05+0.22 NASDAQ - 26331.09+0.16
STOCKS US: S&P 500 - 7707.98+0.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 66216.79+1.36 TOPIX - 4059.73+1.18
STOCKS CHINA:  HANG SENG - 25698.49+0.80 SSEC - 3903.72+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10743.35+0.14 CAC40 - 8501.91-0.09
STOCKS EUR:  DAX - 26091.33-0.14
20/08/2026  CBA:  USD - 365.26+0.3 GBP - 498.32+3.47
20/08/2026  CBA:  EURO - 427.21+3.56
20/08/2026  CBA:  GOLD - 52384+714 SILVER - 744-19.87
ՀՀ ՊԵԿ նախագահի շնորհավորական ուղերձը Հարկ վճարողի օրվա առթիվ
19/04/2022 13:35
Կիսվել

ՀՀ ՊԵԿ նախագահի շնորհավորական ուղերձը Հարկ վճարողի օրվա առթիվ

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի շնորհավորական ուղերձ է հղել Հարկ վճարողի օրվա առթիվ:

«Հարգելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Հարկ վճարողի օրվա առթիվ:

Հարկ վճարելը սահմանված է որպես սահմանադրական պարտականություն։ Ժողովրդավարական հասարակությունում հարկ վճարելը հանդիսանում է պետության և քաղաքացու միջև կնքված համաձայնության կարևորագույն բաղկացուցիչ, որով քաղաքացիները ոչ միայն լիազորում են իրենց անունից գործել, այլև դրա համար ստեղծում իրական հնարավորություններ։

Անկախությունից ի վեր, շարունակաբար այս գիտակցումն ավելի է ամրապնդվում։ Հայաստանի Հանրապետությունում անվտանգային, սոցիալական խնդիրների լուծումը, օրինականության ամրապնդումը, բնականոն կենսագործունեության և բարեկեցության ապահովումն անմիջական կախման մեջ է հավաքագրվող հարկերից։ Հայրենիքը սիրելու, հայրենիքի մասին հոգ տանելու լավագույն և ամենակարևոր դրսևորումը սահմանադրական պարտականությունների, այդ թվում՝ հարկ վճարելու, կատարումն է։

Հարգելի՛ հայրենակիցներ, ՀՀ կառավարությունը որդեգրել է  հարկ վճարողների և հարկային մարմնի միջև գործընկերային հարաբերությունների զարգացման և օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու քաղաքականություն: Կարող եմ գոհունակությամբ փաստել, որ վերջին տարիներին մեծ առաջընթաց է գրանցվել հարկ վճարողների և հարկային մարմնի միջև կառուցողական երկխոսության զարգացման, հարկային կարգապահության մակարդակի բարձրացման և հարկ վճարելու մշակույթի արմատավորման ուղղություններով: Օրինապահ հարկ վճարող լինելը պատվավոր կարգավիճակ է, որին այսօր ձգտում է յուրաքանչյուր գործարար: Օրինապահ հարկ վճարողների համար գնալով ավելի անտեսանելի է դառնալու հարկային և մաքսային վարչարարությունը, իսկ ՊԵԿ-ն ընկալվելու է որպես գործընկեր։

Հարգելի՛ գործարարներ, վստահեցնում եմ, որ ձեր բարեխիղճ վարքագիծը, օրինապահությունը և հարկ վճարելու մշակույթի առավել արմատավորումը մշտապես արժանանալու է պետության խրախուսանքին և աջակցությանը: 

Կրկին շնորհավորելով այս տոնի առթիվ՝ մաղթում եմ անսպառ եռանդ, նորանոր հաջողություններ՝ ի նպաստ մեր պետականության ամրապնդման, մեր և գալիք սերունդների լուսավոր ապագայի», – ասված է ուղերձում:

Հիշեցնենք՝ 1992 թվականի ապրիլի 19-ին առաջին անգամ ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում հարկերի մասին» ՀՀ օրենքը, որով մեր երկրում ձևավորվել են հարկային համակարգը, դրա սկզբունքները, հարկային մարմին և հարկ վճարող հարաբերությունները: Նպատակ ունենալով ընդգծել հարկ վճարողների դերը պետականաշինության գործում և խրախուսել հարկ վճարողների կողմից հարկային պարտականությունների կամավոր ու ճշգրիտ կատարման պատրաստակամությունը՝ 2021 թվականին որոշում է ընդունվել ապրիլի 19-ը սահմանել որպես Հարկ վճարողի օր:

20/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.26
+0.3
Եվրո (EUR)
427.21
+3.56
Ռուբլի (RUR)
4.3489
+0.0623
Լարի (GEL)
139.87
+0.23
52384
+714
Արծաթ
744
-19.87