Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 394.50+1.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.59-0.25 WTI - 83.41-0.06
COMEX:  GOLD - 3512.30-1.00 SILVER - 41.04-1.75
COMEX:  PLATINUM - 1289.60-0.85
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.51-0.38 EUR/GBP - 1.0965-0.09
FOREX:  EUR/USD - 1.0965-0.09 GBP/USD - 1.3081-0.14
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65-5.06 TOPIX - 3674.22-3.88
STOCKS CHINA:  HANG SENG - 22410.80-1.89 SSEC - 3533.79-1.23
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
20/11/2026  CBA:  USD - 360.53-0.41 GBP - 472.37-2.95
20/11/2026  CBA:  EURO - 395.18-2.07
20/11/2026  CBA:  GOLD - 42998-627 SILVER - 521.84-8.72
ԱրարատԲանկը տեղաբաշխելու է «Ֆարմ Կրեդիտ Արմենիայի»՝ Հայաստանում առաջին սոցիալական պարտատոմսերը
21/11/2026 13:00
Կիսվել

ԱրարատԲանկը տեղաբաշխելու է «Ֆարմ Կրեդիտ Արմենիայի»՝ Հայաստանում առաջին սոցիալական պարտատոմսերը

ՀՀ-ում առաջին թողարկումը՝ ԲՍԿ (ESG) սոցիալական բաղադրիչով և ԿՇՄԱ (ICMA) սկզբունքներին համահունչ։

ԱրարատԲանկը հանդես է գալու որպես «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ-ի սոցիալական պարտատոմսերի տեղաբաշխող։ Սա Հայաստանի կապիտալի շուկայում առաջին սոցիալական պարտատոմսերի թողարկումն է, որը համապատասխանում է Բնապահպանական, սոցիալական և կառավարման (ԲՍԿ) սոցիալական բաղադրիչին և լիովին համահունչ է Կապիտալի շուկաների միջազգային ասոցիացիայի (ԿՇՄԱ/ICMA) «Սոցիալական պարտատոմսերի սկզբունքներին»։ Թողարկումը սոցիալական պարտատոմսերի սկզբունքների հիմնական պահանջներին համապատասխանության ստուգման նպատակով ենթարկվել է արտաքին անկախ վերանայման, մասնավորապես՝ 2026թ. հոկտեմբերին հրապարակվել է Sustainable Fitch-ի  «Արտաքին կողմի կարծիքը» (Second Party Opinion) Թողարկողի Սոցիալական պարտատոմսերի հայեցակարգի վերաբերյալ:

Սոցիալական պարտատոմսերը տեղաբաշվելու են ս․թ․ նոյեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում։ Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 36 ամիս է, արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 12%, վճարման պարբերականությունը՝ եռամսյակային։

Պարտատոմսերը հնարավորություն են տալիս կատարել բարձր եկամտաբերությամբ ներդրումներ՝ միաժամանակ նպաստելով կարևոր սոցիալական ծրագրերի ֆինանսավորմանը, ֆինանսական ներառականության ընդլայնմանը, գյուղատնտեսության զարգացմանը և գյուղական համայնքներում տնտեսական հնարավորությունների ստեղծմանը։ Միջոցներն ուղղվելու են գյուղական hամայնքներում տնտեսությունների, ֆերմերների, կին ձեռնարկատերերի և գյուղական ՓՄՁ-ների ֆինանսավորմանը և գյուղատնտեսական լիզինգի տրամադրմանը։ 

Սոցիալական պարտատոմսերի տեղաբաշխումը կարևոր տեղ կզբաղեցնի պարտատոմսերի շուկայում ԱրարատԲանկի հարուստ փորձառության մեջ՝ դառնալով բանկի սոցիալական պատասխանատվության հետևողական քաղաքականության տրամաբանական շարունակությունը։ Բանկը սոցիալական բաղադրիչին իր հանձնառությունը ստանձնել է դեռ տարիներ առաջ՝ միանալով ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրին (UN Global Compact) և ՄԱԿ-ի Կանանց հզորացման ծրագրի սկզբունքներին (WEPs): 

Սոցիալական պարտատոմսերի մանրամասներին ծանոթանալու համար այցելեք ԱրարատԲանկի ցանկացած մասնաճյուղ:

*Սոցիալական պարտատոմսերի թողարկումն իրականացվում է Կապիտալի շուկայի միջազգային ասոցիացիայի (International capital matket association – ICMA) կողմից հրապարակված սոցիալական պարտատոմսերի սկզբունքների (Social bond principles) համաձայն։ ՀՀ-ում սոցիալական պարտատոմսերի թողարկման տաքսոնոմիա առկա չէ, դրա ընդունվելու դեպքում հնարավոր են թողարկված պարտատոմսերը սոցիալական որակելու սկզբունքների տարբերություններ ICMA -ի կողմից սահմանված դրույթների հետ։ 

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

20/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.53
-0.41
Եվրո (EUR)
395.18
-2.07
Ռուբլի (RUR)
4.4026
-0.0128
Լարի (GEL)
139.04
-0.13
42998
-627
Արծաթ
521.84
-8.72