Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ – 2011Թ. ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿ
07/05/2011 12:59
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ – 2011Թ. ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2011 ֆինանսական տարվա հունվար-մարտ ամիսների ընթացքում Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն, որի համաձայն ընթացիկ տարվա առաջին երեք ամիսների արդյունքներով Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը (Քաջարան): Ընկերությունը հաշվետու եռամսյակի ընթացքում պետական բյուջե է վճարել 7.450 մլրդ դրամ:
 
Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակի առաջին եռյակում են հայտնվել նաև «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն և «Ալեքս Գրիգ» ընկերությունը, որոնք, բյուջե վճարելով համապատասխանաբար 7.355 մլրդ դրամ և 4.572 մլրդ դրամ, զբաղեցնում են երկրորդ և երրորդ տեղերը: Միևնույն ժամանակ, «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» («Արմենտել») ընկերությունն, այս տարվա առաջին եռամսյակում վճարելով 3.144 մլրդ դրամ ընդհանուր ծավալով հարկեր և տուրքեր, հայտնվել է խոշոր հարկատուների ցուցակի չորրորդ հորիզոնականում, իսկ «Ղ-Տելեկոմ» (ապրանքային նշանը` Վիվասել-ՄՏՍ) ընկերությունը, որը բյուջե է վճարել 2.437 մլրդ դրամ, ճանաչվել է Հայաստանի հինգերորդ խոշոր հարկատուն:
 
2011 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Հայաստանի խոշոր հարկատուների առաջին տասնյակում է հայտնվել նաև «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերությունը, որը հաշվետու ֆինանսական տարվա ընթացքում վճարել է 2.125 մլրդ դրամ և զբաղեցնում է խոշոր հարկատուների ցուցակի վեցերորդ հորիզոնականը: Վերջինիս հաջորդում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը (2.032 մլրդ դրամ) և «Գրանդ-Տոբակո հայ-կանադական համատեղ ձեռնարկությունը» (1.990 մլրդ դրամ):
 
Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակի առաջին տասնյակը եզրափակում են վառելիք ներկրող «Ֆլեշ» և «Ինթերնեյշնլ Մասիս տոբակ» ընկերությունները, որոնք պետական բյուջե վճարելով համապատասխանաբար 1.929 մլրդ դրամ և 1.345 մլրդ դրամ, զբաղեցնում են 9-րդ և 10-րդ տեղերը:
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52