Աշխարհ

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
HSBC-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 58% ԱՃ
10/05/2011 10:58
Կիսվել

HSBC-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 58% ԱՃ

Եվրոպայի խոշորագույն ֆինանսական կառույցներից մեկը` բրիտանական HSBC Holdings բանկային խումբն, ամփոփել է 2011 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Բանկի հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն, հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ բանկի զուտ շահույթն աճել է 58%-ով՝ հասնելով 4,15 մլրդ դոլարի: 2010 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով բանկն ապահովել էր 2,63 մլրդ դոլարի զուտ շահույթ: Ինչպես նշվում է բանկի տարածած հաղորդագրության մեջ` հաշվետու ամսիներին HSBC բանկին հաջողվել է գրանցել զուտ շահույթի աճ` առավելապես պայմանավորված հնարավոր կորուստների ծածկման ուղղված պահուստների ընդհանուր մակարդակի կրճատման և հարկային վճարումների ընդհանուր ծավալի որոշակի նվազման:

Նշենք նաև, որ 2010 թվականի  արդյունքներով HSBC բանկի զուտ շահույթն  աճել էր շուրջ 2.3 անգամ՝ հասնելով 13,2 մլրդ դոլարի: Հատկանշական է, որ 2010 թվականի արդյունքներով, 2006-ից ի վեր առաջին անգամ, սպառողական ծառայությունների բոլոր սեգմենտում և աշխարհի իր բոլոր ներկայացուցչություններում HSBC բանկն ապահովել էր շահույթ:

HSBC բանկը հիմադրվել է 1865 թվականին (բանկի անվան հապավումը ներկայացնում է հիմնադիր կազմակերպության անվան առաջին տառերը` Hong Kong Shanghai Banking Corporation Limited):Բանկը ստեղծվել է Եվրոպայի, Չինաստանի և Հնդկաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու և ֆինանսավորելու համար: HSBC-ն, միևնույն ժամանակ, Հայաստանում հիմադրված առաջին միջազգային բանկերից մեկն է և Հայաստանում գործում է 1996 թվականից:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52